Փաշինյանը՝ թամադա նշանակվելու Ալեքսանյանի առաջարկին ի պատասխան. «Ղալաթ է արել, գլուխն էլ պատով է տվել»
«Երկիր»-ի հետ զրույցում թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանն ասել է, որ նույն ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկն ընդունելը կախված է իր հավեսից ու ժամանակից։
Ալեքսանյանը նաև նշել է, որ անգամ առանց փող բաժանելու կընրտվի, քանի որ ժողովուրդն իրեն սիրում է, փոխարենը Փաշինյանը ոչ մի ձայն էլ չի հավաքելու:
«Հաղթելու եմ, «Փարվանայում» քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի, ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»,–հայտարարել է Ալեքսանյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը «1lur.am»–ին ասել է.
«Ալեքսանյանը ղալաթ է արել, գլուխն էլ պատով է տվել»:
Վերջում էլ ավելացրել է. «Հաջողություն Նիկոլին»:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «1lur.am»–ը, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է խմբագրություն և հայտնել, որ ինքը ոչ մի լրագրողի հետ չի խոսել: Իսկ իր կողմից ասել է.
«Ներողամտությամբ եմ վերաբերվում Սամվել Ալեքսանյանի այդ հայտարարություններին և կարող եմ հավաստիացնել, որ ինքն այդպիսի խնջույքներ կազմակերպելու հնարավորություն չունի և ամբողջ կյանքի ընթացքում չի էլ ունենա…»:

7or.am