Լրահոս

17.01.2011 13:39


Ի՞նչ է Սահակաշվիլին քննարկելու Հայաստանում

Ի՞նչ է Սահակաշվիլին քննարկելու Հայաստանում

Վրաստանի ԱԳՆ-ում կազմակերպվող ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այսօր Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն հայտարարել է.

-Կարևոր է, որ 2011 թ-ի իր առաջին այցը նախագահը կկատարի դեպի Հայաստան, քանի որ այն ընդգծում է երկու պետությունների բարեկամական հարաբերությունները։

Ինչպես փոխանցում է «Грузия-Онлайн»-ը, նրա խոսքերով՝ վրացական պատվիրակության կազմի մեջ կմտնի նաև Վրաստանի ԱԳ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, ով կհանդիպի հայաստանցի իր գործընկերոջը։

Հանդիպման ժամանակ նախատեսվում են քննարկել երկու երկրների միջև հարաբերութունների խորացման հեռանկարները՝ այդ թվում և քաղաքական և տնտեսական ասպարեզներում։

-Հուսով ենք, որ այցը արդյունավետ կլինի, - ասել է Կալանդաձեն։

Հիշեցնենք, որ «Взгляд» թերթը գրել էր, թե Սահակաշվիլիի այցելության ընթացքում, հնարավոր է, վեր հանվի հայ արտադրողների կողմից այդ երկրի ապրանքանիշերը հեռավոր արտասահմանում իրացնելու նպատակով օգտագործելու հարցը։

Ըստ թերթի՝ «Գրուզպատենտ»-ը ստուգում է սկսում հայերի կողմից վրացական ապրանքանիշների օգտագործումը հետագայում կարգավորելու համար։ ԶԼՄ-ները Վրաստանի նախագահին խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ այդ կապակցությամբ «ամոթանք տալ» հայկական կողմին և պաշտպանել վրաց արտադրողների շահերը։

Վրաստանի ԶԼՄ-ները մասնավորապես հայտնել են, թե վրացական ապրանքանիշերը որպես հայկական արտադրանք վաճառվում են Ֆրանսիայի մանրածախ ցանցերում։

Մասնավորապես նշվում էր, թե «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական թանկարժեք ալկոհոլային խմիչքների մակնիշ, որպես «հայկական հրաշք» է վաճառվում վրացական չուրչխելին և այլն։ Ասվում է, որ «փոխառված» ապրանքանիշներով բոլոր ապրանքները վաճառվում են Փարիզի, Լիոնի, Ստրասբուրգի և այլ քաղաքների ռուսական խանութներում։

Այս խորագրի վերջին նյութերը