Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ 1-ին և 3-րդ նախագահների իրականացրած քաղաքականությունը և կառավարման հետագծերը մի շարք առումներով նույնն են։
Այսպես. և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Սերժ Սարգսյանը (համապատասխանաբար՝ 1996-ին ու 2008-ին) երկրի ղեկավար դարձան ընտրական մեկ փուլով նախագահ ինքնահռչակվելու և տանկերը մայրաքաղաք Երևան մտցնելու միջոցով։
Երկուսի պարագայում էլ հետընտրական լարվածության արդյունքում ունեցանք զոհեր։ Տերպետրոսյանական իշխանությունները Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից շատերին լցրեցին բանտերը և նրանցից երկուսն, ըստ պաշտոնական վարկածի, հետագայում ինքնասպան եղանկալանավայրում (տե՛ս 1997 թ. հունվարին ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցը մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև 1996-ին ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններին)՝ չհաշված դաժան ծեծի ենթարկվածներն ու խոշտանգվածները։ Իսկ ահա 2008-ին իշխանության համար մղվող պայքարում արդեն 10 մարդ սպանվեց։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն ընտրական գործընթացների մասով Սարգսյանից «ժողովրդավար» է այնքանով, որ «ընդամենը»2 մարդ սպանվել և հարյուրից ավելն էլ անազատության մեջ է հայտնվել «հիմնադիրի» նախագահ վերընտրվելու համար, իսկ այսօրվա իշխանությունները մի ամբողջ 10 զոհի (5 անգամ ավել) պատճառ դարձան. հիրավի «էական» տարբերություն։
Ի դեպ, այն օրերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանն Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի պատվին տեղի ունեցած կերուխումի ժամանակ հայտարարեց որ եթե պետք լիներ, ապա Լևոնի վերընտրության համար 800 մարդ կկոտորեինք («Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» - հատված Լ.Տ.-Պ.-ի հանրահավաքային ելույթից, 2008թ., փետրվար, Ազատության հրապարակ)։ Այսինքն՝ 96-ին 2008-ի համեմատ քիչ զոհեր եղան ոչ թե Տեր-Պետրոսյանի ժողովրդավար ու մարդասեր լինելու, այլ զուտ հանգամանքների բերումով։
Լիսաբոն - 1
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանը որդեգրեց արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» միջոցով ներքին լեգիտիմության բացը լրացնելու մոտեցումը։ ՀՀ առաջին նախագահն այդպիսով փորձում էր հաճելին օգտակարի հետ համատեղել։ Հաճելին այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու և այդ ճանապարհով Հայաստանը զարգացնելու Տեր-Պետրոսյանին հոգեհարազատ ծրագիրը վերջապես կիրագործվեր։ Իսկ փուլային տարբերակով հակամարտության լուծման օգտակար կողմն այն էր, որ, ըստ «հիմնադիրի», արտաքին զիջումների գնով հնարավոր կլիներ իշխանությունը պահել, այնպես ինչպես բոլշևիկները վարվեցին՝ Բրեստ–Լիտովսկի հակառուսական պայմանագիրը կնքելով։
1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետոՏեր-Պետրոսյանի մոտ վերջնականապես գերիշխող դարձավ «նախաձեռնողականության» միջոցով իշխանություն պահելու գաղափարը։
Հիշեցնեմ, որ Լիսաբոնում ՀՀ առաջին նախագահը ստիպված էր շրջանառվող բանաձևի վրա վետո կիրառել։ Բանաձև, որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՍՍՀՄ գծած քարտեզի սահմաններում, այն է՝ Ղարաբաղը դիտվում էր որպես անկախ Ադրբեջանի մաս։
Լիսաբոնից վերադառնալուց հետո Տեր-Պետրոսյանը լծվեց փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու ծրագիրը հայ ժողովրդին քարոզելու գործին՝ «աշխարհը մեր դեմ է» անհեթեթ հիմնավորմամբ։ Այսինքն՝ վետոն կիրառելով Տեր-Պետրոսյանն ընդամենը ժամանակ էր ձգել, որպեսզի Հայաստանում տարածի լիսաբոնյան հռչակագրի դրույթների ընդունման անհրաժեշտությունը։ Այդ օրերին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը դարձավ «հողերը տանք, որպեսզի լավ ապրենք» կապիտուլյացիոն բանաձևի քաղաքական ձևակերպումը։ Հաղթանակած երկրի ղեկավարի կողմից հնչեցված այդ տեսակետները ամենահակահայկականներից կարելի է համարել՝ Եղիազար Այնթապցու ժամանակներից ի վեր։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը՝ բոլորին է հայտնի։
Այժմ Տեր-Պետրոսյանը հայտնվել է Ազատության հրապարակի ու Մատենադարանի մատույցներում, և արդեն որպես «փողոցային» ընդդիմություն է քարոզում իր «պատերազմ, թե խաղաղությունը»՝ կամա թե ակամա կատարելով դրսի ուժերի գործիքի և 5-րդ շարասյան ֆունկցիա։
Լիսաբոն - 2
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի նախագահների տապալված արտաքին քաղաքականության ժամադրավայրը և ՀՀ «նախաձեռնող» նախագահների պարտության խորհրդանիշը։
Տեսե՛ք. Տեր-Պետրոսյանի պարագայում ունեցանք կեղծված խորհրդարանական, իսկ այնուհետև նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում միահեծան իշխանություն ձևավորվեց։ Հետո ոչ լեգիտիմ նախագահը դարձավ «նախաձեռնողական», որպեսզի կարողանա մարսել արածն, ու ստացանք Լիսաբոն, որին արդեն հաջորդեց իշխանափոխությունը՝ արտահերթ կարգով։
Չնչին շեղումներով այժմ նույն գծի վրա է նաև Սերժ Սարգսյանը և ճակատագրի դառը հեգնանքով ճամփաբաժանը կրկին դառնում է Լիսաբոնը, որպես ՀՀ ոչ լեգիտիմ նախագահների քաղաքական կառափնարանավայր։
ԱԺ և նախագահական ընտրությունների արդյունքում միահեծան իշխանություն ձևավորելու և «նախաձեռնողականության» մասով գործող նախագահը չի զիջում իր երբեմնի ղեկավարին։ Լիսաբոնի առումով էլ ամեն ինչ հիշեցնում է 1996-ին հաջորդած իրադարձությունները։ Տարբերությունն այն է, որ Սարգսյանը կայուն սկզբունքներ չունի և Լիսաբոնից հետո Տեր-Պետրոսյանի պես չի փորձի հայ ժողովրդին համոզել, որ ճիշտը հողերը հանձնելն է։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանի համեմատ Սարգսյանը Ղարաբաղի մասով ավելի անվտանգ է։ Կրկնեմ՝ համեմատաբար։ Հետևաբար ենթադրվում է, որ որոշումներ կայացնող և դրանք փոխել սիրող ՀՀԿ «ճկուն» ղեկավարը կաշխատի ժամանակ ձգել։ Այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը մոտենում է զրոյի։ Բայց միևնույն է իշխանափոխությունն անխուսափելի է, քանի որ ՀՀ գործող նախագահը տապալվել է հնարավոր բոլոր ոլորտներում։ Այս անգամվա և տերպետրոսյանական շրջանի տարբերությունը նաև այն կլինի, որ իշխանափոխությունը տեղի կունենա հերթականխորհրդարանական ընտրությունների փուլում։
Կարծում եմ հասկանալի է, որ իշխանափոխություն իրականացնող ուժը ՀԱԿ-ը կամ, ավելի ճիշտ, տերպետրոսյանական նեղ շրջապատը ներկայացնող թիմը չի լինելու։ Պարզ է, որ Սարգսյանի հեռացմանը զուգահեռ կդրվի նաև «սերգոջանականների» քաղաքական կարիերայի վերջակետը, ինչը թույլ չտալու համար նրանք, ամենայն հավանականությամբ, կհամագործակցեն «Եղիազարի» հետ, բայց ապարդյուն։ Գեղամյանությունը կամ ԱԽՔ-ությունը անարդյունավետ են բոլոր պարագաներում։ Այս ամենը դեռ առջևում է, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի Ս. Սարգսյանի՛ Լիսաբոնը։
Ինչպես հայտնի է, մեր «ֆուտբոլասեր» նախագահն օրերս հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նախագահի խոսնակի շուրթերով հայտարարվեց, թե Սարգսյանը չի մեկնում, քանի որ «ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես' վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:
Խոսնակի ասածն այն էր, որ լիսաբոնյան հռչակագրում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնց մենք ծանոթ էինք դեռևս 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովից՝ ուստի Բաղրամյան 26-ում աննպատակահարմար են համարել այդ հավաքին մասնակցելը։ Նկատենք, որ նախագահի լիսաբոնյան դեմարշը ցույց է տալիս «նախաձեռնողականության» լիակատար ձախողումը։
Արձանագրենք, որ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների կողմից հակահայկական բանաձևեր են ընդունվում բացառապես Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության սխալների հետևանքով։ Այսինքն՝ բացի այն, որ այս իշխանությունը ձևավորվել է մարտի 1-ի շնորհիվ, ինչը թուլացնում է նրան, առկա է նաև ճչացող դիլետանտիզմ ու հանցավոր անգրագիտություն։
Պարտությունների շղթան հետևյալ հաջորդական քայլերի արդյունք էր. Աբդուլլահ Գյուլի Հայաստանից մեկնելուց օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից» (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109 )։
Այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչպե՞ս է Թուրքիան հաջողացրել մխրճվել Ղարաբաղյան գործընթացի մեջ։ Պետք չէ նաև հիանալ թուրքական, իբր թե, ճկուն դիվանագիտությամբ։ Մեր հարևանները պարզապես օգտվել են ՀՀ «նախաձեռնող» և շռայլ նախագահի տված նվերից։ Սարգսյանը աննորմալություն էր համարում Գյուլի օժանդակությունից հրաժարվելը։ Իսկ եթե Սարգսյանը դեմ չի եղել, որպեսզի Գյուլն օժանդակի Ղարաբաղի հարցում, ապա թուրքերը, բնականաբար, պետք է օգտագործեին իրենց բոլոր հնարավորություններն ու հայ-թուրքական գործընթացը Ղարաբաղի հարցի հետ կապելով՝ ամբողջ աշխարհով մեկ հակահայկական լոբբինգով զբաղվեին, որի արդյունքներից մեկը Լիսաբոնը դարձավ։ Այդ հիմա է, որ Սարգսյանը դեմ է Ղարաբաղի հարցում թուրքերի օժանդակությանը և արդեն դա՛ է համարում նորմալ վարքագիծ, իսկ «հեղափոխական» այն օրերին, ինչպես արդեն նշվեց, նորմալության և աննորմալության այլ չափանիշներ էին գործում։
Ի դեպ, թուրքերը Սարգսյանի օգնությամբ հնարավորություն ստացան նաև կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Պարզ չէ՞, որ եթե ՀՀ-ն ստորագրում է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծել, ապա դրանով բայդեններին ու մյուսներին մեսիջ է ուղարկում, որ դադարեցնեն ճանաչման գործընթացը և չխանգարեն Թուրքիայի հետ մերձենալուն։
Սխալը սխալի հետևից է արվել և այս իշխանությունների օրոք սխալները շարունակական բնույթ են կրելու, քանի որ նրանց մեկ օր առաջ ասածն ու արածը չեն համապատասխանում հաջորդ օրվա քայլերի տրամաբանությանը։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ՝ «օրվա կուրսով» և անկանխատեսելի, ընդ որում՝ անկանխատեսելի նաև «նախաձեռնողների՛» համար։ Իսկ դա շատ վտանգավոր է։
Տեսե՛ք. ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ այդ կառույցին հրավիրում էր Ղարաբաղ։ Ես համոզված եմ, որ դա «անկապ», ոտքի վրա արված հայտարարություն էր, բայց քանի որ հնչեցվել էր երկրի նախագահի մակարդակով՝ հարևան երկրներում ու ՌԴ-ում լուրջ ընդունեցին, բայց հետո հասկացան, որ «ֆուտբոլասերը» ուր գնում է՝ տվյալ երկրին կամ կառույցին սկսում է քծնել ու առանձնապես շատ չի խորանում, թե որ կոդերով դա անի և արդյունքում դառնում է սկանդալի հեղինակ՝ վերածվելով «նյուզմեյքերի», ինչը նրա քարոզիչները ներկայացնում են որպես «նախաձեռնողականության» ձեռքբերում։ Սա արդեն տրագիկոմեդիա է։ Մի խոսքով ...
Եթե վերլուծելու լինենք Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի մասով արված նախկին հայտարարությունն ու այժմյան վարքագիծը, ապա ստացվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում էական փոփոխություններ են տեղի ունեցել, պարզապես հանրությունը նոր է տեղեկանում այդ մասին։ Ամիսներ առաջ Սարգսյանը ղարաբաղյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ին համարյա որպես խաղաղապահ ուժ էր տեսնում, իսկ հիմա նույնիսկ չի մասնակցում նրանց ընթացիկ միջոցառմանը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ուրիշ էլ ի՞նչ կերպ գնահատել մեր արտաքին քաղաքականությունը, եթե ոչ «օրվա կուրսով» վարվող անողնաշար քաղաքականություն։
Կարելի է արդեն պատկերացում կազմել, թե ինչպես են իշխանությունները քաղաքական որոշումներ կայացնում։ Ակնհայտ է, որ Սարգսյանը միանձնյա է որոշում, իսկ հետո նրան կից պաշտոնյաներն ու մյուս սազանդարները լծվում են «իմաստունի» ասածներն արդարացնելու գործին։ Իսկ հենց Սարգսյանը հետ է պտտեցնում իր ասածները՝ նույն մարդիկ սկսում են հակառակ ուղղությամբ «պլաստինկան» փոխել։ Սա՛ է «նախաձեռնողականության» իրական պատկերը։ Այդ մոդելի կիրառմանը մենք ականատես եղանք Թուրքիայի մասով։ Հիմա հերթը ՆԱՏՕ-ին է հասել։ Արդեն անցել են այն ժամանակները, երբ ՀՀԿ «ճկուն» նախագահը, պատկերավոր ասած, «ՆԱՏՕ-ից տուն չէր գալիս», իսկ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ներկայացվում էր որպես եվրոինտեգրացիայի ու դեպի հյուսիսատլանտյան դաշինք յոթ մղոնանոց քայլերով գնալու միջոց։ Ժամանակի ընթացքում այդ «պլաստինկան» փոխվեց, և այս օրերին մենք ճիշտ հակառակ վարքագծի ականատեսն ենք դառնում։
Ինչպես գիտեք՝ ՀՀ արտաքին քաղաքականության «ֆուտբոլայնացման» բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան որպես «նախաձեռնողականության» հերթական հաղթանակ էր ներկայացնում Ս. Սարգսյանի Վաշինգտոն կամ Բրյուսել մեկնելը, Հիլարի Քլինթոնի կամ «անորսալի»Ջո Բայդենի հետ հեռախոսով երեք ու կես րոպե շփվելը, Բարոզոյին կամ Օբամային մոտիկից տեսնելը, «Եվրոնյուզի» կամ «Դոյչեվելլեի» միկրոֆոնները շոշափելը, ինչպես նաև դրսի սոցիոլոգ Ալերտ խաղացնելը։ Այդ փուլում Սարգսյանի PR-ն ու քաղաքականությունը խարսխված էին «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ, ով կոմպլեմենտարիզմի կողմնակից էր ու ավելի շատ ռուսների կողմն էր բռնում, այլ ես «չերեզ» Թուրքիա դեպի Արևմուտք գնացող գործիչ եմ ու շուտով ՀՀ–ի կապերը ՌԴ–ի հետ կտրելու եմ» բանաձևի վրա։ Իր նախորդի ֆոնին Սարգսյանը ձգտում էր ավելի «կոմունիկաբելնի», խաղաղության աղավնի և առաջադեմ երևալ, ինչպես նաև Թուրքիայի մասով փորձում էր իր աթոռային մրցակից առաջին նախագահի ձեռքից խլել «նախաձեռնողականության» դրոշը։
«Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է ե՛ւ նախաձեռնող լինենք, ե՛ւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք», - Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շփվել սիրող Սերժ Սարգսյանը (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109 )։
Հարց է առաջանում. եթե, ինչպես Ս. Սարգսյանն էր պնդում, շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են, ապա ինչու՞ հայկական կողմը չմեկնեց Լիսաբոն: Դե գնայիք, ակտիվ շփվեիք, ցույց տայիք, որ կոմպլեքս չունեք և այլն։ Եթե չեք գնացել՝ ուրեմն կա՛մ ասելիք չեք ունեցել, կա՛մ էլ կոմպլեքսավորվել եք։ Երկու դեպքում էլ անհարմար բան է ստացվում։
Բա ու՞ր մնացին «նախաձեռնողականությունը», օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույց հարցազրույցի ետևից տալն ու Ադրբեջանից խաղաղություն մուրալը, «Ալ Վաթանի» լրագրողի հետ հանդիպելն ու հայտարարելը, թե եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ապա հայկական կողմը պատրաստ կլինի զիջել տարածքները։
Ու՞ր մնացին ՀՀ-ում «թուրքական օրեր» հայտարարելն ու այն քարոզչական տեռորը, որի ականատեսը դարձանք հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ու ստորագրման փուլերի արանքում։ Այդ ընթացքում իշխանական քարոզչությունը Սփյուռքը դիտարկում էր որպես Հայաստանի շահերին հակասող միավոր։ Այդ հետո պիտի Սարգսյանը Սփյուռքից կառչեր ու փողով ճաշկերույթներ կազմակերպեր, որպեսզի աշխատեր գոնե մասամբ փոխհատուցել իր ու Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության ավերածությունները։ Մի խոսքով՝ այժմ իշխանությունների մոտ «հայրենասիրության» ու «ռուսամետության» փուլ է սկսվել ու հավանաբար երկար կպահպանվի. Սարգսյանն իր ու նաև մեր երկրի ճակատագիրն այլևս հանձնել է ՌԴ իշխանություններին՝ «անառակ որդու վերադարձը» ծրագրի շրջանակներում։
Եթե նախկինում քննադատվում էր Ռուսաստանի ֆորպոստը լինելու հանգամանքը, ապա յոթ մղոնանոց քայլերով դեպի ԱՄՆ շտապող Սարգսյանի օրոք արդեն խոսք է գնում ՌԴ վասալը լինելու մասին։
Հիմա, պարզվում է, Արևմուտքը «քըխ» է, իսկ արևմտամետի իմիջի մեջ մտնել ցանկացող Սերժ Սարգսյանը ռուսաստաններից հայրենիք չի վերադառնում ու ռուսական ռազմաբազաների Հայաստանում տեղակայման ժամկետը դեռ չավարտված՝ 49 տարվա պայմանագիր է կնքում։ Ի դեպ, ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու երկու պայմանագրերն էլ կնքել են ՀՀ «արևմտամետ» նախագահներ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը. ինչպիսի՜ հակառուսականություն։
Այսպիսով՝ լիակատար խառնաշփոթ է ստեղծվել Հայաստանի շուրջ և ունենալով նման տխուր արդյունքներ՝ իշխանությունները պատրաստվում են Աստանային։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հենց սկզբում իրենց մասնագիտական կարողությունները 30 արծաթով չվաճառած վերլուծաբանները և քաղաքական մի շարք ուժեր զգուշացնում էին, որ ՀՀ-ն պարտված է դուրս գալու այս գործընթացից և հայտնվելու է ավելի վատ վիճակում, քան էր «ֆուտբոլից» առաջ։ Այդպես էլ եղավ։
«Բա լավ, մեկը չկա՞ր, որ սրանց խորհուրդ տար»,– կարող է հարցնել ներիշխանական անցուդարձին անտեղյակ ընթերցողը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ իշխանությունների մեջ կային մարդիկ, ովքեր տեսնում էին վտանգները և ասում այդ մասին, ապա պետք է արձանագրել, որ նրանց խոսքին լսող չեղավ. «նախաձեռնողական» էյֆորիան և աթոռամոլությունն ավելի կարևոր համարվեց, քան պետական շահը։ Ու հիմա մենք ճաշակում ենք Սարգսյանի նախաձեռնած և Տեր-Պետրոսյանի կողմից ողջունված «սերգոջանային» քաղաքականության դառը պտուղները։
Ամփոփենք. ՀՀ քաղաքական դաշտը ժամանակավորապես օկուպացրած Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրենց բաժին Լիսաբոնն ունեն և ա՛յդ կետով էլ նմանվեցին միմյանց։ Մնում է, որ մեր հասարակությունն իր Երևանն ու Ստեփանակերտն ունենա և ստեղծի ազատ ու ժողովրդավարական երկիր, իսկ դա հնարավոր է միայն այս փտած ռեժիմի պահապան-«հրեշտակների» վերածված գործիչներին չվաստակած հանգստի ուղարկելու և Նոր Հայաստան կառուցելու միջոցով։
Սերժ Սարգսյանի Լիսաբոնը
Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ 1-ին և 3-րդ նախագահների իրականացրած քաղաքականությունը և կառավարման հետագծերը մի շարք առումներով նույնն են։
Այսպես. և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Սերժ Սարգսյանը (համապատասխանաբար՝ 1996-ին ու 2008-ին) երկրի ղեկավար դարձան ընտրական մեկ փուլով նախագահ ինքնահռչակվելու և տանկերը մայրաքաղաք Երևան մտցնելու միջոցով։
Երկուսի պարագայում էլ հետընտրական լարվածության արդյունքում ունեցանք զոհեր։ Տերպետրոսյանական իշխանությունները Վազգեն Մանուկյանի կողմնակիցներից շատերին լցրեցին բանտերը և նրանցից երկուսն, ըստ պաշտոնական վարկածի, հետագայում ինքնասպան եղան կալանավայրում (տե՛ս 1997 թ. հունվարին ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցը մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որտեղ անդրադարձ կա նաև 1996-ին ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններին)՝ չհաշված դաժան ծեծի ենթարկվածներն ու խոշտանգվածները։ Իսկ ահա 2008-ին իշխանության համար մղվող պայքարում արդեն 10 մարդ սպանվեց։ Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն ընտրական գործընթացների մասով Սարգսյանից «ժողովրդավար» է այնքանով, որ «ընդամենը» 2 մարդ սպանվել և հարյուրից ավելն էլ անազատության մեջ է հայտնվել «հիմնադիրի» նախագահ վերընտրվելու համար, իսկ այսօրվա իշխանությունները մի ամբողջ 10 զոհի (5 անգամ ավել) պատճառ դարձան. հիրավի «էական» տարբերություն։
Ի դեպ, այն օրերի սուպերնախարար Վանո Սիրադեղյանն Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի պատվին տեղի ունեցած կերուխումի ժամանակ հայտարարեց որ եթե պետք լիներ, ապա Լևոնի վերընտրության համար 800 մարդ կկոտորեինք («Մա՛ն-վե՛լ, Մա՛ն-վե՛լ» - հատված Լ.Տ.-Պ.-ի հանրահավաքային ելույթից, 2008թ., փետրվար, Ազատության հրապարակ)։ Այսինքն՝ 96-ին 2008-ի համեմատ քիչ զոհեր եղան ոչ թե Տեր-Պետրոսյանի ժողովրդավար ու մարդասեր լինելու, այլ զուտ հանգամանքների բերումով։
Լիսաբոն - 1
1996-ի խայտառակ ընտրություններից հետո Լ. Տեր-Պետրոսյանը որդեգրեց արտաքին քաղաքական «նախաձեռնողականության» միջոցով ներքին լեգիտիմության բացը լրացնելու մոտեցումը։ ՀՀ առաջին նախագահն այդպիսով փորձում էր հաճելին օգտակարի հետ համատեղել։ Հաճելին այն էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու և այդ ճանապարհով Հայաստանը զարգացնելու Տեր-Պետրոսյանին հոգեհարազատ ծրագիրը վերջապես կիրագործվեր։ Իսկ փուլային տարբերակով հակամարտության լուծման օգտակար կողմն այն էր, որ, ըստ «հիմնադիրի», արտաքին զիջումների գնով հնարավոր կլիներ իշխանությունը պահել, այնպես ինչպես բոլշևիկները վարվեցին՝ Բրեստ–Լիտովսկի հակառուսական պայմանագիրը կնքելով։
1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո Տեր-Պետրոսյանի մոտ վերջնականապես գերիշխող դարձավ «նախաձեռնողականության» միջոցով իշխանություն պահելու գաղափարը։
Հիշեցնեմ, որ Լիսաբոնում ՀՀ առաջին նախագահը ստիպված էր շրջանառվող բանաձևի վրա վետո կիրառել։ Բանաձև, որով ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՍՍՀՄ գծած քարտեզի սահմաններում, այն է՝ Ղարաբաղը դիտվում էր որպես անկախ Ադրբեջանի մաս։
Լիսաբոնից վերադառնալուց հետո Տեր-Պետրոսյանը լծվեց փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թողնելու ծրագիրը հայ ժողովրդին քարոզելու գործին՝ «աշխարհը մեր դեմ է» անհեթեթ հիմնավորմամբ։ Այսինքն՝ վետոն կիրառելով Տեր-Պետրոսյանն ընդամենը ժամանակ էր ձգել, որպեսզի Հայաստանում տարածի լիսաբոնյան հռչակագրի դրույթների ընդունման անհրաժեշտությունը։ Այդ օրերին հրապարակված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը դարձավ «հողերը տանք, որպեսզի լավ ապրենք» կապիտուլյացիոն բանաձևի քաղաքական ձևակերպումը։ Հաղթանակած երկրի ղեկավարի կողմից հնչեցված այդ տեսակետները ամենահակահայկականներից կարելի է համարել՝ Եղիազար Այնթապցու ժամանակներից ի վեր։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը՝ բոլորին է հայտնի։
Այժմ Տեր-Պետրոսյանը հայտնվել է Ազատության հրապարակի ու Մատենադարանի մատույցներում, և արդեն որպես «փողոցային» ընդդիմություն է քարոզում իր «պատերազմ, թե խաղաղությունը»՝ կամա թե ակամա կատարելով դրսի ուժերի գործիքի և 5-րդ շարասյան ֆունկցիա։
Լիսաբոն - 2
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի նախագահների տապալված արտաքին քաղաքականության ժամադրավայրը և ՀՀ «նախաձեռնող» նախագահների պարտության խորհրդանիշը։
Տեսե՛ք. Տեր-Պետրոսյանի պարագայում ունեցանք կեղծված խորհրդարանական, իսկ այնուհետև նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում միահեծան իշխանություն ձևավորվեց։ Հետո ոչ լեգիտիմ նախագահը դարձավ «նախաձեռնողական», որպեսզի կարողանա մարսել արածն, ու ստացանք Լիսաբոն, որին արդեն հաջորդեց իշխանափոխությունը՝ արտահերթ կարգով։
Չնչին շեղումներով այժմ նույն գծի վրա է նաև Սերժ Սարգսյանը և ճակատագրի դառը հեգնանքով ճամփաբաժանը կրկին դառնում է Լիսաբոնը, որպես ՀՀ ոչ լեգիտիմ նախագահների քաղաքական կառափնարանավայր։
ԱԺ և նախագահական ընտրությունների արդյունքում միահեծան իշխանություն ձևավորելու և «նախաձեռնողականության» մասով գործող նախագահը չի զիջում իր երբեմնի ղեկավարին։ Լիսաբոնի առումով էլ ամեն ինչ հիշեցնում է 1996-ին հաջորդած իրադարձությունները։ Տարբերությունն այն է, որ Սարգսյանը կայուն սկզբունքներ չունի և Լիսաբոնից հետո Տեր-Պետրոսյանի պես չի փորձի հայ ժողովրդին համոզել, որ ճիշտը հողերը հանձնելն է։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանի համեմատ Սարգսյանը Ղարաբաղի մասով ավելի անվտանգ է։ Կրկնեմ՝ համեմատաբար։ Հետևաբար ենթադրվում է, որ որոշումներ կայացնող և դրանք փոխել սիրող ՀՀԿ «ճկուն» ղեկավարը կաշխատի ժամանակ ձգել։ Այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը մոտենում է զրոյի։ Բայց միևնույն է իշխանափոխությունն անխուսափելի է, քանի որ ՀՀ գործող նախագահը տապալվել է հնարավոր բոլոր ոլորտներում։ Այս անգամվա և տերպետրոսյանական շրջանի տարբերությունը նաև այն կլինի, որ իշխանափոխությունը տեղի կունենա հերթական խորհրդարանական ընտրությունների փուլում։
Կարծում եմ հասկանալի է, որ իշխանափոխություն իրականացնող ուժը ՀԱԿ-ը կամ, ավելի ճիշտ, տերպետրոսյանական նեղ շրջապատը ներկայացնող թիմը չի լինելու։ Պարզ է, որ Սարգսյանի հեռացմանը զուգահեռ կդրվի նաև «սերգոջանականների» քաղաքական կարիերայի վերջակետը, ինչը թույլ չտալու համար նրանք, ամենայն հավանականությամբ, կհամագործակցեն «Եղիազարի» հետ, բայց ապարդյուն։ Գեղամյանությունը կամ ԱԽՔ-ությունը անարդյունավետ են բոլոր պարագաներում։ Այս ամենը դեռ առջևում է, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի Ս. Սարգսյանի՛ Լիսաբոնը։
Ինչպես հայտնի է, մեր «ֆուտբոլասեր» նախագահն օրերս հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նախագահի խոսնակի շուրթերով հայտարարվեց, թե Սարգսյանը չի մեկնում, քանի որ «ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձևակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես' վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:
Խոսնակի ասածն այն էր, որ լիսաբոնյան հռչակագրում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնց մենք ծանոթ էինք դեռևս 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովից՝ ուստի Բաղրամյան 26-ում աննպատակահարմար են համարել այդ հավաքին մասնակցելը։ Նկատենք, որ նախագահի լիսաբոնյան դեմարշը ցույց է տալիս «նախաձեռնողականության» լիակատար ձախողումը։
Արձանագրենք, որ ՆԱՏՕ-ի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների կողմից հակահայկական բանաձևեր են ընդունվում բացառապես Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականության սխալների հետևանքով։ Այսինքն՝ բացի այն, որ այս իշխանությունը ձևավորվել է մարտի 1-ի շնորհիվ, ինչը թուլացնում է նրան, առկա է նաև ճչացող դիլետանտիզմ ու հանցավոր անգրագիտություն։
Պարտությունների շղթան հետևյալ հաջորդական քայլերի արդյունք էր. Աբդուլլահ Գյուլի Հայաստանից մեկնելուց օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից» (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109 )։
Այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչպե՞ս է Թուրքիան հաջողացրել մխրճվել Ղարաբաղյան գործընթացի մեջ։ Պետք չէ նաև հիանալ թուրքական, իբր թե, ճկուն դիվանագիտությամբ։ Մեր հարևանները պարզապես օգտվել են ՀՀ «նախաձեռնող» և շռայլ նախագահի տված նվերից։ Սարգսյանը աննորմալություն էր համարում Գյուլի օժանդակությունից հրաժարվելը։ Իսկ եթե Սարգսյանը դեմ չի եղել, որպեսզի Գյուլն օժանդակի Ղարաբաղի հարցում, ապա թուրքերը, բնականաբար, պետք է օգտագործեին իրենց բոլոր հնարավորություններն ու հայ-թուրքական գործընթացը Ղարաբաղի հարցի հետ կապելով՝ ամբողջ աշխարհով մեկ հակահայկական լոբբինգով զբաղվեին, որի արդյունքներից մեկը Լիսաբոնը դարձավ։ Այդ հիմա է, որ Սարգսյանը դեմ է Ղարաբաղի հարցում թուրքերի օժանդակությանը և արդեն դա՛ է համարում նորմալ վարքագիծ, իսկ «հեղափոխական» այն օրերին, ինչպես արդեն նշվեց, նորմալության և աննորմալության այլ չափանիշներ էին գործում։
Ի դեպ, թուրքերը Սարգսյանի օգնությամբ հնարավորություն ստացան նաև կանգնեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Պարզ չէ՞, որ եթե ՀՀ-ն ստորագրում է մի փաստաթուղթ, որով պարտավորվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողով ստեղծել, ապա դրանով բայդեններին ու մյուսներին մեսիջ է ուղարկում, որ դադարեցնեն ճանաչման գործընթացը և չխանգարեն Թուրքիայի հետ մերձենալուն։
Սխալը սխալի հետևից է արվել և այս իշխանությունների օրոք սխալները շարունակական բնույթ են կրելու, քանի որ նրանց մեկ օր առաջ ասածն ու արածը չեն համապատասխանում հաջորդ օրվա քայլերի տրամաբանությանը։ Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականությունը ոչ թե նախաձեռնողական է, այլ՝ «օրվա կուրսով» և անկանխատեսելի, ընդ որում՝ անկանխատեսելի նաև «նախաձեռնողների՛» համար։ Իսկ դա շատ վտանգավոր է։
Տեսե՛ք. ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ այդ կառույցին հրավիրում էր Ղարաբաղ։ Ես համոզված եմ, որ դա «անկապ», ոտքի վրա արված հայտարարություն էր, բայց քանի որ հնչեցվել էր երկրի նախագահի մակարդակով՝ հարևան երկրներում ու ՌԴ-ում լուրջ ընդունեցին, բայց հետո հասկացան, որ «ֆուտբոլասերը» ուր գնում է՝ տվյալ երկրին կամ կառույցին սկսում է քծնել ու առանձնապես շատ չի խորանում, թե որ կոդերով դա անի և արդյունքում դառնում է սկանդալի հեղինակ՝ վերածվելով «նյուզմեյքերի», ինչը նրա քարոզիչները ներկայացնում են որպես «նախաձեռնողականության» ձեռքբերում։ Սա արդեն տրագիկոմեդիա է։ Մի խոսքով ...
Եթե վերլուծելու լինենք Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի մասով արված նախկին հայտարարությունն ու այժմյան վարքագիծը, ապա ստացվում է, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում էական փոփոխություններ են տեղի ունեցել, պարզապես հանրությունը նոր է տեղեկանում այդ մասին։ Ամիսներ առաջ Սարգսյանը ղարաբաղյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ին համարյա որպես խաղաղապահ ուժ էր տեսնում, իսկ հիմա նույնիսկ չի մասնակցում նրանց ընթացիկ միջոցառմանը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ուրիշ էլ ի՞նչ կերպ գնահատել մեր արտաքին քաղաքականությունը, եթե ոչ «օրվա կուրսով» վարվող անողնաշար քաղաքականություն։
Կարելի է արդեն պատկերացում կազմել, թե ինչպես են իշխանությունները քաղաքական որոշումներ կայացնում։ Ակնհայտ է, որ Սարգսյանը միանձնյա է որոշում, իսկ հետո նրան կից պաշտոնյաներն ու մյուս սազանդարները լծվում են «իմաստունի» ասածներն արդարացնելու գործին։ Իսկ հենց Սարգսյանը հետ է պտտեցնում իր ասածները՝ նույն մարդիկ սկսում են հակառակ ուղղությամբ «պլաստինկան» փոխել։ Սա՛ է «նախաձեռնողականության» իրական պատկերը։ Այդ մոդելի կիրառմանը մենք ականատես եղանք Թուրքիայի մասով։ Հիմա հերթը ՆԱՏՕ-ին է հասել։ Արդեն անցել են այն ժամանակները, երբ ՀՀԿ «ճկուն» նախագահը, պատկերավոր ասած, «ՆԱՏՕ-ից տուն չէր գալիս», իսկ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ներկայացվում էր որպես եվրոինտեգրացիայի ու դեպի հյուսիսատլանտյան դաշինք յոթ մղոնանոց քայլերով գնալու միջոց։ Ժամանակի ընթացքում այդ «պլաստինկան» փոխվեց, և այս օրերին մենք ճիշտ հակառակ վարքագծի ականատեսն ենք դառնում։
Ինչպես գիտեք՝ ՀՀ արտաքին քաղաքականության «ֆուտբոլայնացման» բուռն շրջանում իշխանական քարոզչամեքենան որպես «նախաձեռնողականության» հերթական հաղթանակ էր ներկայացնում Ս. Սարգսյանի Վաշինգտոն կամ Բրյուսել մեկնելը, Հիլարի Քլինթոնի կամ «անորսալի» Ջո Բայդենի հետ հեռախոսով երեք ու կես րոպե շփվելը, Բարոզոյին կամ Օբամային մոտիկից տեսնելը, «Եվրոնյուզի» կամ «Դոյչեվելլեի» միկրոֆոնները շոշափելը, ինչպես նաև դրսի սոցիոլոգ Ալերտ խաղացնելը։ Այդ փուլում Սարգսյանի PR-ն ու քաղաքականությունը խարսխված էին «Ես Ռոբերտ Քոչարյանը չեմ, ով կոմպլեմենտարիզմի կողմնակից էր ու ավելի շատ ռուսների կողմն էր բռնում, այլ ես «չերեզ» Թուրքիա դեպի Արևմուտք գնացող գործիչ եմ ու շուտով ՀՀ–ի կապերը ՌԴ–ի հետ կտրելու եմ» բանաձևի վրա։ Իր նախորդի ֆոնին Սարգսյանը ձգտում էր ավելի «կոմունիկաբելնի», խաղաղության աղավնի և առաջադեմ երևալ, ինչպես նաև Թուրքիայի մասով փորձում էր իր աթոռային մրցակից առաջին նախագահի ձեռքից խլել «նախաձեռնողականության» դրոշը։
«Շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են: Մենք որեւէ կոմպլեքս չունենք, մենք ապրում ենք այս տարածաշրջանում, ունենք հարեւաններ, որոնց մի մասի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մեկ հարեւանի հետ հարաբերություն չունեինք մինչեւ պարոն Գյուլի այցը, մյուս հարեւանի հետ մենք պետք է վերականգնենք, բարելավենք մեր հարաբերությունը: Եւ այս առումով մենք պետք է ե՛ւ նախաձեռնող լինենք, ե՛ւ բոլոր շփումներին պետք է ակտիվ մասնակցենք», - Թուրքիայի նախագահի երևանյան այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց շփվել սիրող Սերժ Սարգսյանը (տե՛ս http://www.hhk.am/arm/lrahos.php?action=fullnews&id=10109 )։
Հարց է առաջանում. եթե, ինչպես Ս. Սարգսյանն էր պնդում, շփումներից, խոսակցություններից խուսափում են մարդիկ, ովքեր ասելիք չունեն եւ կոմպլեքսավորված են, ապա ինչու՞ հայկական կողմը չմեկնեց Լիսաբոն: Դե գնայիք, ակտիվ շփվեիք, ցույց տայիք, որ կոմպլեքս չունեք և այլն։ Եթե չեք գնացել՝ ուրեմն կա՛մ ասելիք չեք ունեցել, կա՛մ էլ կոմպլեքսավորվել եք։ Երկու դեպքում էլ անհարմար բան է ստացվում։
Բա ու՞ր մնացին «նախաձեռնողականությունը», օտարերկրյա լրատվամիջոցներին հարցազրույց հարցազրույցի ետևից տալն ու Ադրբեջանից խաղաղություն մուրալը, «Ալ Վաթանի» լրագրողի հետ հանդիպելն ու հայտարարելը, թե եթե Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ապա հայկական կողմը պատրաստ կլինի զիջել տարածքները։
Ու՞ր մնացին ՀՀ-ում «թուրքական օրեր» հայտարարելն ու այն քարոզչական տեռորը, որի ականատեսը դարձանք հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման ու ստորագրման փուլերի արանքում։ Այդ ընթացքում իշխանական քարոզչությունը Սփյուռքը դիտարկում էր որպես Հայաստանի շահերին հակասող միավոր։ Այդ հետո պիտի Սարգսյանը Սփյուռքից կառչեր ու փողով ճաշկերույթներ կազմակերպեր, որպեսզի աշխատեր գոնե մասամբ փոխհատուցել իր ու Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության ավերածությունները։ Մի խոսքով՝ այժմ իշխանությունների մոտ «հայրենասիրության» ու «ռուսամետության» փուլ է սկսվել ու հավանաբար երկար կպահպանվի. Սարգսյանն իր ու նաև մեր երկրի ճակատագիրն այլևս հանձնել է ՌԴ իշխանություններին՝ «անառակ որդու վերադարձը» ծրագրի շրջանակներում։
Եթե նախկինում քննադատվում էր Ռուսաստանի ֆորպոստը լինելու հանգամանքը, ապա յոթ մղոնանոց քայլերով դեպի ԱՄՆ շտապող Սարգսյանի օրոք արդեն խոսք է գնում ՌԴ վասալը լինելու մասին։
Հիմա, պարզվում է, Արևմուտքը «քըխ» է, իսկ արևմտամետի իմիջի մեջ մտնել ցանկացող Սերժ Սարգսյանը ռուսաստաններից հայրենիք չի վերադառնում ու ռուսական ռազմաբազաների Հայաստանում տեղակայման ժամկետը դեռ չավարտված՝ 49 տարվա պայմանագիր է կնքում։ Ի դեպ, ռուսական ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու երկու պայմանագրերն էլ կնքել են ՀՀ «արևմտամետ» նախագահներ Տեր–Պետրոսյանն ու Սարգսյանը. ինչպիսի՜ հակառուսականություն։
Այսպիսով՝ լիակատար խառնաշփոթ է ստեղծվել Հայաստանի շուրջ և ունենալով նման տխուր արդյունքներ՝ իշխանությունները պատրաստվում են Աստանային։
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ «ֆուտբոլային» դիվանագիտության հենց սկզբում իրենց մասնագիտական կարողությունները 30 արծաթով չվաճառած վերլուծաբանները և քաղաքական մի շարք ուժեր զգուշացնում էին, որ ՀՀ-ն պարտված է դուրս գալու այս գործընթացից և հայտնվելու է ավելի վատ վիճակում, քան էր «ֆուտբոլից» առաջ։ Այդպես էլ եղավ։
Մենք համոզված էինք, որ թուրք-ադրբեջանական զույգը «ֆուտբոլն» օգտագործելու է Ղարաբաղի հարցում Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու նպատակով (տե՛ս http://www.7or.am/hy/news/2010-09-01/17181/ ), իսկ իշխանությունները միամտություն ունեին կարծելու, թե «ֆուտբոլով» ամեն ինչ լավ է լինելու (տե՛ս http://www.7or.am/hy/news/2010-09-01/17180/ )։
«Բա լավ, մեկը չկա՞ր, որ սրանց խորհուրդ տար»,– կարող է հարցնել ներիշխանական անցուդարձին անտեղյակ ընթերցողը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ իշխանությունների մեջ կային մարդիկ, ովքեր տեսնում էին վտանգները և ասում այդ մասին, ապա պետք է արձանագրել, որ նրանց խոսքին լսող չեղավ. «նախաձեռնողական» էյֆորիան և աթոռամոլությունն ավելի կարևոր համարվեց, քան պետական շահը։ Ու հիմա մենք ճաշակում ենք Սարգսյանի նախաձեռնած և Տեր-Պետրոսյանի կողմից ողջունված «սերգոջանային» քաղաքականության դառը պտուղները։
Ամփոփենք. ՀՀ քաղաքական դաշտը ժամանակավորապես օկուպացրած Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրենց բաժին Լիսաբոնն ունեն և ա՛յդ կետով էլ նմանվեցին միմյանց։ Մնում է, որ մեր հասարակությունն իր Երևանն ու Ստեփանակերտն ունենա և ստեղծի ազատ ու ժողովրդավարական երկիր, իսկ դա հնարավոր է միայն այս փտած ռեժիմի պահապան-«հրեշտակների» վերածված գործիչներին չվաստակած հանգստի ուղարկելու և Նոր Հայաստան կառուցելու միջոցով։
Անդրանիկ Թևանյան