Տիգրան Խզմալյան. «Հանրապետականը իշխանությունը փորձում է պահել խորհրդային ոճով»
«7օր»–ի հետ զրույցում կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը մեկնաբանել է ԿԸՀ–ի ներկայացրած ընտրողների ցուցակները արտագաղթի աճող թափի համապատկերին։ Այն հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը հիմնավորելու աճող արտագաղթի պայմաններում ընտրողների թվի աճը՝ Տիգրան Խզմալյանը պատասխանել է.
–Հիմնավորումը զուտ բյուրոկրատական, տեխնիկական հարց է։ Ես վերջերս գտնվում էի թաղապետարաններից մեկում, որտեղ միամիտ քարտուղարուհին մոռացավ թաքցնել հաճախորդից, տվյալ դեպքում՝ ինձանից, այն աշխատանքը, որը կատարում էր։ Սեղանին թղթապանակների մի կույտ էր՝ տվյալ շրջանի Հանրապետական կուսակցության ընտրողների անուններով։ Այսինքն՝ միայն այն, որ պետական ծառայողը թաղապետարանում կատարում է կուսակցություններից մեկի՝ ՀՀԿ–ի ցուցակագրումը, դա ճչացող օրինախախտում է և ընտրակեղծիքների մեխանիզմ, որը կատարվում է բոլոր մակարդակներում՝ սկսած թաղային ոստիկանությունից, կոնդոմինիմումների ղեկավարներից՝ լույսի, գազի լիազորների մակարդակով, վերջացրած ավելի բարձր պետական ատյաններով։
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ իշխող կուսակցությունը պետություն կոչվածը ծառայեցնում է սեփական շահերին, ինչը «մեկը մեկին նման է Խորհրդային Միության վերջին տարիներին».
– Երիտասարդները գուցե չհիշեն, բայց մենք հիշում ենք այդ կեղծիքները՝ ինչպես էին մարդկանց ուղարկում տներ, այսպես կոչված ընտրությունների ժամանակ, հավաքելու համար ստորագրությունները։ Հարկ է հիշեցնել, թե ինչով այդ ամենը վերջացավ։ Հաշված տարիներ անց Խորհրդային Միությունը փլուզվեց նախ և առաջ այն պատճառով, որ կառուցված էր ստի ու կեղծիքի վրա՝ բանակը մնում էր հզոր, տնտեսությունը՝ նույնպես, բայց պետությունը փլուզվեց։ Հիմա հարյուրապատիկ ավելի թույլ կուսակցություն, հազարապատիկ ավելի թույլ տնտեսություն փորձում է նույն հին խորհրդային ոճով պահպանել իշխանությունը։ Ամիսներ անց վերջը կլինի նույնը, ես դրանում ավելի քան համոզված եմ։

7or.am