Լրահոս

28.03.2012 10:34


Մեկնող–չվերադարձողների թիվն աճել է, բայց աճել է նաև ընտրողների թիվը

Մեկնող–չվերադարձողների թիվն աճել է, բայց աճել է նաև ընտրողների թիվը

ՀՀ ոստիկանության հրապարակած 2012թ. մայսի 6–ի խորհրդարանական ըտրությունների ցուցակների համաձայն՝ Հայաստանում ընտրողների թիվը 2 մլն 485 հազ. 844 է։ Սա ընտրողների ամենամեծ թիվն է, որ երբևէ գրանցված է եղել ընտրական ցուցակներում։ 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ այս թիվն աճել է 165 հազ. 469–ով։ 54–ով աճել է նաև ընտրական տեղամասերի թիվը՝ դառնալով 1976։

Նշենք, որ ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության տվյալների՝ վերջին 4 տարում մեկնող–չվերադարձողների թիվն անդադար աճել է։ Մասնավորապես՝ այս տարվա հունվար–փետրվարին Հայաստանից բոլոր տրանսպորտային միջոցներով մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 17 500–ով։ Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն կազմել է 12 հազ.։ Այսինքն՝ այս տարի այդ թիվն աճել է 5500–ով։ 2010թ. առաջին երկու ամիսներին մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 9090–ով, 2009–ին՝ 7900–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը