Արտաշես Շահբազյան.««Ժառանգության» ցանկն անհասկանալի է»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է արդյոք «Դաշնակցության» համագործակցությունը «Ժառանգության» հետ, ասել է, որ սկզբունքորեն դա չի բացառում. «Դաշնակցությունը» որոշ հարցերի շուրջ համագործակցում է այսօրվա «Ժառանգություն» խմբակցության հետ։ Հովհաննիսյանի կուսակցական գործընկեր Արտաշես Շահբազյանն էլ հավելել է.
–Այսօրվա ցանկից մեզ համար անհասկանալի է նաև, թե այդ «Ժառանգության» ցանկով խորհրդարան մտնող ուժն ինչ ուժ է լինելու։ Ազգային խնդիրներով հանդերձ, որոնց մասին շատ է խոսել «Ժառանգությունը», նա միավորվել է մի ուժի հետ, որը հակառակ որոշում է ունեցել հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված. այնտեղ կա անձնավորություն, ով պարզապես հայ–թուրքական արձանագրությունների ջատագովն ու քարոզիչն է եղել։ Մենք չենք քննադատում, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ դիմագծով է այդ ուժը գալիս խորհրդարան։

7or.am