Սեդրակ Սարոյանն ու Ալբերտ Սարգսյանն էլ առաջադրվեցին. ՀՀԿ–ն 33 թեկնածուի կսատարի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ երեկ մեծամասնական ընտրակարգով ևս երկու թեկնածու է առաջադրվել՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Արծրունու Սարգսյանը՝ թիվ 2 ընտրատարածք, և ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշոտնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան)Ֆիրդուսի Սարոյանը՝ թիվ 19 ընտրատարածք:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոխանցել է, որ ՀՀԿ-ն որոշել է 33 ընտրատարածքներում մեծամասնական կարգով առաջադրել թեկնածուների, իսկ նրանց անուններով ցանկը կհրապարակվի առաջիկա օրերին:
«Ժողովուրդի» տեղեկություններով` ՀՀԿ–ն թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրելու է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանին, թիվ 2-ում՝ Սամվել Ֆարմանյանին, թիվ 3-ում՝ «Քեթրին գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանին, թիվ 4-ում՝ «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանին, 5-ում՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գևորգյանին, 6-ում՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանին, 7-ում՝ Սամվել Ալեքսանյանին, 8-ում՝ Կորյուն Նահապետյանին, 9-ում՝ պատգամավոր Ռուբեն Սադոյանին, 11-ում՝ Գրիգորի Մարգարյանին՝ Բելլաջիոյի Գրիշին, 13-ում՝ Մհեր Սեդրակյանին, 14-ում՝ Վրեժ Մարկոսյանին, 16–ում՝ բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին, 19-ում՝ գեներալ Սեյրան Սարոյանին, 21-ում՝ Ալիկ Պետրոսյանին՝ «ՄԱՊ»-ի Ալիկին, 22-ում՝ Մանվել Բադեյանին, 32-ում՝ Կարեն Կարապետյանին (Տաշիր), 33-ում՝ Աշոտ Աղաբաբյանին, 34-ում՝ Արման Սահակյանին, 36-ում՝ Մխիթար Վարագյանին, 38-ում՝ Վահե Հակոբյանին, 40-ում՝ Միքայել Վարդանյանին:
Շարմազանովն ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից:
«Ժամանակի» տեղեկություններով էլ՝ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ համամասնական ցուցակով, և դրա համար Սերժ Սարգսյանի եղբորն է հանձնել Վանաձորում գտնվող իր «ՎաԲա» առևտրի կենտրոնը, որը գնահատվել է 1 մլն: 2007թ. ընտրություններում թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրապայքարում Վահրամ Բաղդասարյանն իր դիրքերը զիջել էր Վիկտոր Դալլաքյանին: Խոսակցություններ կան, որ Դալլաքյանը նույնպես դառնալու է ՀՀԿ–ական։
Սեդրակ Սարոյանն ու Ալբերտ Սարգսյանն էլ առաջադրվեցին. ՀՀԿ–ն 33 թեկնածուի կսատարի
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ երեկ մեծամասնական ընտրակարգով ևս երկու թեկնածու է առաջադրվել՝ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Արծրունու Սարգսյանը՝ թիվ 2 ընտրատարածք, և ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշոտնաթող գեներալ Սեդրակ (Սեյրան) Ֆիրդուսի Սարոյանը՝ թիվ 19 ընտրատարածք:

7or.am