Լրահոս

07.03.2012 13:15


Վարչապետն օրենք չի խախտո՞ւմ

Վարչապետն օրենք չի խախտո՞ւմ

 «Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզային այցելությունների ընթացքում նախընտրական ծրագիր չի ներկայացնում, հետևաբար օրենքի խախտում թույլ չի տալիս»,– լրագրողների հետ ճեպազրույցում  այսօր ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Անդրադառնալով Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի տնօրենի այն հայտարարությանը, թե արդարադատության նախարարն իրավունք չունի մարզային այցելությունների ժամանակ ուղեկցելու վարչապետին՝  Հրայր Թովմասյանն ասել է. «Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի տնօրենը չէ, որ պետք է որոշի, թե ես ինչ պետք է անեմ: Այստեղ օրենքի խախտում չեմ տեսնում»։

Հիշեցնենք, որ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն վարչապետը մարզերում  ներկայացնում է ՀՀԿ ծրագրերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը