Լրահոս

05.03.2012 12:05


«Սարդարապատը» մարգինալացվո՞ւմ է

«Սարդարապատը» մարգինալացվո՞ւմ է

Քաղաքագետների միությունում կայացած լսումների ժամանակ անդրադառնալով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի՝ զուգահեռ իշխանություն ստեղծելու գաղափարին՝ ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կոչ է արել վիրտուալ իրականությունից տեղափովխել ռեալ քաղաքականության դաշտ, ինչը ընտրությունների հանրային վերահսկողությունն է։

–Զուգահեռ իշխանությունը ժամանակակից քաղաքակրթության առանցքում չէ։ Առանցքում ընտրությունների ինստիտուտն է։ Դուք հակադրվում եք այդ առանցքին և դրանով կարող եք մարգինալացվել,–ասել է Հ. Հովհաննիսյանը։

Ի պատասխան՝ Գ. Չուգասզյանը նկատել է.

–Դուք հույսեր ունեք, որ կազինոյում կարելի է հաղթել։ Մենք այդպիսի պատրանքներ չունենք։ Մենք ոչ թե ընտրությունների գաղափարին ենք դեմ, այլ կեղծ ընտրություններին, որը ճեղքել է պետք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը