Լրահոս

05.03.2012 11:41


Գարեգին Չուգասզյան. «Պետք է ոչ թե չմասնակցել ընտրություններին, այլ առաջարկել այլընտրանքային հարթակ»

Գարեգին Չուգասզյան. «Պետք է ոչ թե չմասնակցել ընտրություններին, այլ առաջարկել այլընտրանքային հարթակ»

Հայաստանի քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը համոզմունք է հայտնել, թե կեղծված ընտրությունների հետ նոր հեռանկարներ բացվելու առումով հույս կապել չի կարելի։

–Մեր երկրի բոլոր հեռանկարները գնալով նեղանում են, և մեր առջև ավելի է գծագրվում լիակատար սննանկացման հեռանկարը։ Մենք համակարգային ճգնաժամի մեջ ենք։ Մեր ազգային նավը դեգերում է առանց որևէ նպատակի,–ընդգծել է նա։

Անդրադառնալով ՌԴ նախագահի ընտրությանը և դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ Գ. Չուգասզյանն ընդգծել է, որ եթե մեր երկիրը չգիտի՝ ուր է գնում, ապա որևէ քամի չի կարող նպաստել զարգացմանը։ Հետևաբար, մեզ հայաստանակենտրոն համակարգ է պետք։

Բանախոսը նկատել է, որ անիմաստ է ՀՀ կեղծված հերթական ընտրություններին մասնակցելը, բայց զուտ բոյկոտն էլ փակուղի է։

–Կա՛ լուծում։ Այլընտրանքային իշխանության սաղմերի ձևավորումը՝ զուգահեռ այս կեղծ ընտրությունների փուլին։ Պետք է ոչ թե չմասնակցել ընտրություններին, այլ առաջարկել այլընտրանքային հարթակ,–նշել է Գ. Չուգասզյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը