Ժամը 18.00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր - Ձորագլուխ, Լուսագյուղ - Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ բաց է:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերքառատ-Գեղաձոր, Մելիքգյուղ-Հնաբերդ, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:
*** Փետրվարի 22-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:
Ժամը 18.00-ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի, ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ - Թթու ջուր - Ձորագլուխ, Լուսագյուղ - Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ բաց է:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերքառատ-Գեղաձոր, Մելիքգյուղ-Հնաբերդ, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:
***
Փետրվարի 22-ի, ժամը 18.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար: