Լրահոս

22.02.2012 15:48


Գնդակով տորթերն ու ՀՀԿ-ի թեկնածուն

Գնդակով տորթերն ու ՀՀԿ-ի թեկնածուն

Նախընտրական շրջանում գյումրեցի ընտրողներին որոշ պոտենցյալ թեկնածուների կողմից հետաքրքիր անակնկալներ են մատուցվում: Արդեն իսկ փաստացի մեկնարկած նախընտրական քարոզչությունը հատկապես թեժ է թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մրցելու են ԲՀԿ-ն ներկայացնող Մարտուն Գրիգորյանը և ՀՀԿ-ի աջակցությունը վայելող, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը:

Գյումրեցի ընտրողների քվեն ստանալու համար, օրինակ, Արման Սահակյանը դիմել է հնարամիտ, իսկ որոշ դեպքերում՝ նաև զավեշտալի հնարքների: Մասնավորապես Տեառնընդառաջտոնի օրերին, երբ ամենաշատն են գրանցվում հարսանեկան արարողություններ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունից երկու երիտասարդներ անակնկալ կերպով հարսանեկան արարողության թեժ պահին հայտնվում են սրահում՝ իրենց հետ բերելով ֆուտբոլի գնդակ հիշեցնող տորթ և շամպայնի մեկ շիշ: Այս ակցիան լայնորեն լուսաբանվում է տեղական հեռուստաընկերություններով,և տեսանյութերում հարսանեկան արարողության թամադաների մակարդակով գովերգվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ ուշադրությունը նորապսակ գյումրեցի զույգերի հանդեպ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը