Լրահոս

22.02.2012 15:38


Գևորգ Պողոսյան. «Հիմնական պայքարը կընթանա երկու ուժերի միջև»

Գևորգ Պողոսյան. «Հիմնական պայքարը կընթանա երկու ուժերի միջև»

Ներկայացնելով փետրվարի 16-17-ը Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի իրականացրած հարցման արդյունքները՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն ասել է, որ այս տարի կայանալիք ԱԺ ընտրություններն առանձնահատուկ են։ Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում պայքարն ընթանում էր ընդդիմություն-իշխանություն հարթությունում, ապա այս անգամ այն ընթանալու է երկու իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև։

Նրա խոսքերով՝ բավական կանխատեսելի արդյունքներով ընտրություններ կլինեն, բայց շատ անսպասելի երևույթներով, դեպքերով, ընդհարումներով:

–Սոցիոլոգներին  մտահոգում է այն,  որ այս երկու ուժերի միջև պայքարը չվերաճի ընտրատեղամասերում բախումների,- նշել է Գ. Պողոսյանը:

Ըստ սոցիոլոգի՝ ընտրողների ձայների 75%-ը ՀՀԿ–ի, ԲՀԿ–ի և ՀԱԿ–ի մեջ են բաշխվելու։

Գևորգ Պողոսյանը հավելել է նաև, որ «Ժառանգություն», Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցությունները ևս հնարավորություն ունեն անցնել ԱԺ, եթե տատանվողների ձայները կարողանան ինչ-որ կերպ իրենց կողմ քաշել:

Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելը սոցիոլոգը համեմատում է ֆուտբոլում ընդունված մարտավարության հետ, երբ դրսից ուժեղ խաղացող են բերում:

Գևորգ Պողոսյանը նշել է նաև, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են հիմք ծառայել նախագահական ընտրությունների վերլուծությունների համար, բայց նախագահական ընտրությունները խորհրդարանականներից տարբերվում են նրանով, որ այստեղ «սյուրպրիզներ» են հնարավոր՝ հիմնականում նոր խաղացողների, այն է՝ նախագահական ընտրություններում նոր թեկնածուների տեսքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը