Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Վենեսուելայի 57-ամյա նախագահ Ուգո Չավեսը ստիպված է կրկին վիրահատական սեղանին պառկել։ Չավեսը խոստովանել է, որ Կուբայում անցած բժշկական հետազոտության ընթացքում իր օրգանիզմում քաղցկեղային նոր ուռուցք են հայտնաբերել։
Չավեսը նշել է, որ քաղցկեղի նոր օջախը հայտնաբերվել է նույն տեղում, որտեղից մոտ մեկ տարի առաջ հեռացրել էին ուռուցքը: Հիշեցնենք, որ 2011–ին Ուգո Չավեսը քիմիաթերապիայի կուրս և երկու վիրահատություն անցավ քաղցկեղային ուռուցքը հեռացնելու համար: Ապաքինվելուց հետո նա հայտարարեց, որ առողջ է, և իր կյանքին ոչինչ չի սպառնում։
Չավեսի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը, սակայն, սկսեցին արագորեն տարածվել լրատվամիջոցներում։ Վերջին շրջանում նա չի ներկայացել հանրությանը, չի մասնակցել պաշտոնական արարողություններին, գրեթե հանդես չի եկել ելույթներով:
Չնայած հիվանդությանը՝ Չավեսը պատրաստվում է մնալ իշխանության ղեկին՝ մասնակցելով Վենեսուելայի 2012թ. հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին:
Ուգո Չավեսին կրկին սպառնում է քաղցկեղը