Լրահոս

15.02.2012 11:55


Ռուբեն Հակոբյան. «Պարզվեց՝ մեր առաջարկը սահմանադրական է»

Ռուբեն Հակոբյան. «Պարզվեց՝ մեր առաջարկը սահմանադրական է»

ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջարկած 100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, թե այս հարցի վերաբերյալ Հայաստանում ձևավավորվել է «կոնսենսուս–1» իրավիճակը։

Քիչ առաաջ ԱԺ նախագահը նշեց, թե մենք միապալատանի խորհրդարան ունենալով՝ լավագույն տարաբեկն ենք ընտրել՝ խառը համակարգ։ Ես կարծում էի, թե այստեղ դարձյալ կնշեն, թե մեր առաջարկը հակասահմանադրական է, բայց լավ է՝ պարզվեց, որ սահմանադրական է։ Եթե խոսում ենք միջազգային փորձից, ժողովրդավարության կենտրոններ Շվեդիան, Դանիան միապալատանի են և ամբողջությամբ համամասնական,–ասել է նա։

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ իշխանությունները ասում են, թե հավատացեք մեր կոչերին, մենք պատրաստվում ենք ազատ–արդար ընտրություններ անցկացնել, սակայան դրան ուղղված քայլերը չեն երևում։

–Այս պահին մենք տեսնում ենք, որ բարոյական ու քաղաքական կամք այս ուղղությամբ չի ցուցաբերվում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ երկու տարի շարունակ այլընտրանքային օրենսգիրք առաջարկեցինք, սակյան դրա վրա աչք փակեցին։ Աչք է փակվում նաև մեծամսնականի կեղծիքների վրա,–ընդգծել է նա։

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ 41 մեծամասնականով ընտրված պատգամավորներից 20–ը ծպտուն չի հանել ԱԺ–ում։

–Մենք ասում ենք՝ պառլամենտի հետ կապված մարդիկ բերենք խորհրդարան, դուք ասում եք, թե պոպուլիստներ եք,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը