Ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ իշխանավորների և իշխանամետների որոշ արձագանքներ՝ ինձ մի հին անեկդոտ են հիշեցնում. մեկը մյուսին ասում է. «Արա՛, ա՛յ էսինչ» («էսինչը» ցենզուրայից դուրս արտահայտություն է)։ Իսկ մյուսն էլ, թե. «Էսինչ ասեցիր՝ հասկացանք, բա արա՞ն որս էր»։
Գալով մեր խնդրին՝ նկատեմ, որ քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչների, երբ հարցնում ես, թե ո՞րն է Արցախի խնդրի լուծման իրենց բանաձևը՝ պատասխանում են. «Արցախը բանակցություների կողմ դարձնելը»։ Այդ մարդիկ, ակնհայտորեն նպատակը շփոթում են միջոցի հետ։ Փաստենք, որ դա անշառ դիրքորոշում է. հա՛մ հայրենասեր կարելի է երևալ, հա՛մ իշխանահաճ դիվիդենտներ վաստակել, հա՛մ էլ ցույց տալ, թե մի բան քննադատում ես։
Անշու՛շտ, լավ կլիներ, որ Արցախը դառնար բանակցային կողմ։ Բայց դա հիմա ավելի շուտ մարտավարական, քան ռազմավարական բնույթի հարց է դառնում, քանի որ առավել մեծ վտանգները պայմանավորված չեն նրանով, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին։ Ներկայիս մարտահրավերները վերաբերում են ընթացող բանակցությունների բովանդակությանը, իսկ դրա մասին նույն շրջանակների կողմից մտահոգություն չի հնչում։
Իսկ նրանք, ովքեր անկեղծորեն խոսում են Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին, որպեսզի դիրքային առավելության հասնեն բանակցություններում՝ ենթատեքստում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն իրենց անհամաձայնությունն են հայտնում՝ «Մենք որ էնտեղ լինեինք, այսպես չէր լինի» թեմայով։ Բայց այդ դեպքում նման տեսակետ հայտնողները պետք է հրապարակեն նաև իրենց դիրքորոշումը՝ ներկայիս գործընթացների բովանդակության մասով և հստակ նշեն իրենց անհամաձայնության կետերը։ Թե չէ, գլխավորը թողած՝ ուրիշ բաների մասին են խոսում։ Իսկ եթե մտահոգություններ կան, բայց վախվորած «նամյոկներով» է փորձ արվում հակառակվել, ապա դա կեղծ մտահոգություն է։ Դեմքը փրկելու պես մի բան։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս հայտարարեց, որ իրենք նորմալ են գնահատում Սերժ Սարգսյանի վարած բանակցային գործընթացը և վստահում են ՀՀ նախագահին, բայց նաև ավելացրեց, որ ճիշտ կլիներ, եթե Բուդապեշտյան ձևաչափը վերականգնվեր և Արցախը դառնար բանակցություների սուբյեկտ։ Լա՛վ, ենթադրենք՝ Արցախը դառնա բանակցությունների մասնակից՝ ի՞նչ է փոխվելու, եթե «ամեն ինչ հիմա նորմալ է»։ Եթե Արցախի պաշտոնական, բայց դեռևս չբարձրաձայնվող տեսակետն այն է, որ բանակցային ձևաչափը պետք է փոխվի, քանի որ իրենց շահերն ամբողջությամբ չեն արտահայտվում, ապա պետք է ներկայացվեն նաև բոլոր այն մոտեցումները, որոնք այժմ չեն արվում Հայաստանի իշխանությունների կողմից։ Հանրությունը պետք է իմանա, թե այդ ի՞նչ է ասելու Արցախը, բանակցություններին ուղղակիորեն մասնակցելու ժամանակ, որ չի ասում Հայաստանը։
Արցախը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, այլապես ստացվում է կիսահղի վիճակ. մեկ ԼՂՀ ԱԺ պատգամավորները՝ «էս ի՞նչ հաշիվ էր» ոճի մեջ, արտահերթ նիստ հրավիրելու և Արցախի շուրջ ընթացող զարգացումները քննարկելու ստորագրություններ են հավաքում, մեկ էլ հետ են վերցնում ստորագրություններն ու Բ. Սահակյանի շուրթերով իրենց գոհունակությունը հայտնում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այդպես չի լինում։ Ճիշտ կլինի, որ Արցախն իր մոտեցումները ներկայացնի բանակցություններին վերաբերող գլխավոր՝ «ինչ» հարցի վերաբերյալ, այլ ոչ թե՝ «ինչպեսի» կամ «ովի», որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։ Ի՞նչ կապ ունի, թե ո՞վ է բանակցում և ինչպիսի՞ ձևաչափով։ Կարևոր է, թե ինչի շուրջ է ընթանում բանակցությունը։ Հիմա եթե Մինսկի խմբում որոշվի, որ Արցախն իր այսօրվա տարածքներով անկախ է, ի՞նչ է, Արցախում դե՞մ են լինելու դրան, քանի որ չե՞ն մասնակցել բանակցություններին։ Իհարկե, ո՛չ։ Կամ եթե Արցախը մասնակցի բանակցություններին, ու որոշվի, որ, Սերժ Սարգսյանի ասած, Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Շուշին էլ, ադրբեջանցիների ասած, Շուշա է, ապա պետք է դա դրակա՞ն գնահատել։ Իհարկե, ո՛չ։ Ուրեմն հարցն այլ է, և բոլորն էլ դա հասկանում են։ Հասկանում են, բայց չեն խոսում։ Կամ՝ առա՛յժմ չեն խոսում։ Ինչևէ։
Թուրքերն ու ադրբեջանցիները առավոտից երեկո պաշտոնապես հայտարարում են, թե «մինչև հողերը չտաք՝ չի լինի», իսկ հայկական կողմը, ամոթխած հարսի պես, «առանց նախապայմանների» բառակապակցությունն է միայն կրկնում։ Ու այս ամենը թողած՝ խոսել միայն այն մասին, թե Արցախը պետք է լինի բանակցություններում, առնվազն հոդվածի սկզբում ներկայացված անեկդոտն է հիշեցնում։ Եթե հողերը հանձնելու մասին են բանակցություններ վարվում, ապա ի՞նչ կապ ունի, թե Արցախը մասնակցո՞ւմ է «խրախճանքին», թե՞ ոչ։ Իսկ եթե ամեն ինչ նորմալ է, ապա ի՞նչ կարիք կա դիվանագիտական ճանապարհորդների թիվը մեկով ավելացնելու։
Կրկնեմ. դրական կլինի, որ Արցախը դառնա բանակցությունների անմիջական մասնակից, բայց պետք է նախապես հայտարարվի, թե ի՞նչ է արվելու այդ ժամանակ։ Միգուցե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցանկանում է Ս. Սարգսյանի ներկայիս գիծը՞ երկրորդել։ Այդ դեպքում՝ ավելի լավ է Հայաստանը մենակ բանակցի՝ մինչև տեսնենք, թե ինչ է լինելու...
Կարևորը «ինչն» է, այլ ոչ թե «ինչպեսը» կամ «ովը»

Անդրանիկ Թևանյան