Լրահոս

15.02.2012 10:12


Վարչապետի օգնականի անունը «գաղտնազերծվել» է

Վարչապետի օգնականի անունը «գաղտնազերծվել» է

«7օր»–ի՝ «Վարչապետն իր անհայտ օգնականին է «դեմ տվել»» հրապարակումից հետո «գաղտնազերծվել» է նրա անունը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ֆեյսբուքի» էջում օգտատեր Արտակ Իգիթյանն այսօր` ժամը 15։00–ին, հրավիրվել է կառավարություն՝ վարչապետի օգնական Խաչատուր Ավալյանի հետ հանդիպման, ով պատրաստակամություն է հայտնել պատասխանել նրա բարձրացրած հարցերին։

Վերջինն էլ խնդրել է մինչև ժամը 14։00–ն բացատրել, թե ինչո՞ւ իր հարցերին հնարավոր չէ պատասխանել վարչապետի ֆեյսբուքյան էջում, և ինչո՞ւ է ավելի վաղ իր գրառումը հեռացվել։

Հիշեցնենք, որ Արտակ Իգիթյանն անդրադարձել էր «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի և ԲՀԿ կողմից դրա բոյկոտի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած տեսակետին և այդ կապակցությամբ մի շարք հարցեր ուղղել նրան։ Դրանից հետո Տիգրան Սարգսյանը Արտակ Իգիթյանին գցել էր «սև ցուցակ», իսկ հարցերն էլ ջնջել էր։ «7օր»–ի հրապարակումից հետո նրան հանել էին «սև ցուցակից», բայց հարցերը մինչ օրս չեն վերականգնվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը