Հարցազրույց

13.02.2012 13:34


Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ

–ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀԿ–ի համամասնական ցուցակում ձեռներեցներ չեն լինելու։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ–ն ձեռներեցների սատարելո՞ւ է։

–Կնայենք, նայած որ ձեռներեցն է։

–Ինչպե՞ս եք ընտրությունը կատարելու, թե որ ձեռներեցին պետք է սատարեք, որին՝ ոչ։

–Ով տեսել ենք, ով գիտակցում ենք, որ օրենսդրական, քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն կարող է ցույց տալ, նրան էլ կպաշտպանենք։

–Բայց ՀՀԿ–ն ասում է, թե սկզբունքի հարց է, և ձեռներեցները չպետք է լինեն խորհրդարանում։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից։ Հետևաբար, ինչո՞ւ եք մեծամասնականով նրանց սատարում։

–Այո՛։ Այն ձեռներեցները, ովքեր իրոք բաժնետերեր են և ամբողջովին կլանված են խորհրդարանական, քաղաքական աշխատանքում, դա նույնիսկ օգուտ է խորհրդարանում։

–Այդ դեպքում նրանց ՀՀԿ–ի համամասնակա՛ն ցուցակում ընդգրկեք, ինչո՞ւ չեք ընդգրկում։ Ո՞րն է տրամաբանությունը։

–Սկզբունք է, ընդունել ենք այդպես, և ես չեմ կարծում, որ այդպես համամասնական ցուցակում գիծ է դրված։ Դրա համար ասում եմ, որ դեռևս քննարկվելու է։ Բայց սկզբունքը դա է։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը