Լրահոս

07.02.2012 13:55


Ս. Դեմիրճյան. «ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ–ի հետ»

Ս. Դեմիրճյան. «ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել քաղաքական տարբեր ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ–ի հետ»

ՀԱԿ անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երկրի վիճակը աղետալի է գնահատել՝ նշելով արտագաղթի, գործազրկության, աղքատության աճի մասին։ Երկրի գլխավոր հարցը խորհրդարանական առաջիկա ընտրություններն են, որտեղ ՀԱԿ–ը ձգտելու է հաղթել և ստանալ ձայների զգալի մասը։ Իշխանությունների այն հավաստիացումները, թե այս ընտրությունները տարբերվելու են նախորդներից, ՀԺԿ նախագահը լուրջ չի ընդունում, քանի որ պատասխանատվության չենթարկվեցին նախորդ բոլոր կեղծված ընտրությունների կազմակերպիչները։

Անդրադառնալով համամասնական–մեծամասնական ընտրակարգերի շուրջ ծավալվող բանավեճերին՝ Ս. Դեմիրճյանը նշել է, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ մեծամասնական ընտրակարգին, սակայն Հայաստանում այսօր ճիշտը համամասնական ընտրակարգին անցնելն է, որը կնպաստի քաղաքական համակարգի կայացմանը։

Հարցին, թե ՀԱԿ–ը պատրաստվո՞ւմ է համագործակցել այլ քաղաքական ուժերի և մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, բանախոսը պատասխանել է.

–Արդար ընտրությունների շուրջ կարելի է համագործակցել ամենատարբեր ուժերի հետ։ Այստեղ որևէ խնդիր չկա։

Նա նաև հավելել է, որ ՀԱԿ–ն այլ ուժերի հետ դաշինք չի կազմելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը