Լրահոս

07.02.2012 13:00


ՊՆ արձագանքը Oxford Analytica-ի հրապարակմանը

ՊՆ արձագանքը Oxford Analytica-ի հրապարակմանը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար ԴավիթԿարապետյանի մեկնաբանությունը ՀՀ Զինված ուժերի վերաբերյալOxford Analytica վերլուծական կենտրոնի հրապարակման կապակցությամբ

Վերլուծություններ կատարելը փորձագիտական կենտրոնների աշխատանքն է: Այլ հարց է, թե այդ վերլուծությունները ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մեզ հայտնի են վերլուծական տարբեր կենտրոնների երբեմն իրարամերժ վերլուծություններ:

Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչությունում իրականացվող բարեփոխումներին, ապա կարող եմ նշել, որ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ իրականացվող բարեփոխումները համակարգային նշանակություն ունեն և հանդիսանում են Զինված ուժերի կայուն զարգացումն ապահովող կարևորագույն գործոն:

Այս խորագրի վերջին նյութերը