Ինչպես տեղեկացնում է «168 ժամ» թերթը, բրիտանական «Օքսֆորդ անալիտիկա» հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել ՀՀ զինված ուժերում առկա իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է.
«Զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը շարունակում են քայքայիչ ազդեցություն ունենալ Հայաստանի բանակի վրա, և այս համատեքստում նորակոչիկներին ստորացման, ծաղրուծանակի ենթարկելու, ինչպես նաև անընդունելի վարքագծի այլ դրսևորումները հանրության մեջ մտահոգություն են առաջացրել՝ կապված զինվորական կարգապահության անկման և հրամանատարության ոչ պատշաճ գործելաոճի հետ»։
Ըստ «Օքսֆորդ անալիտիկայի»՝ զինծառայողների նվաստացման և մահվան փաստերը հանրության շրջանում բուռն բանավեճերի տեղիք են տվել։
«Ու մինչ հանրային զայրույթն ու քաղաքական ճնշումն ահագնանում են, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իսկապես պայքարում է խնդրի լուծման համար»,–գրել են վերլուծության հեղինակները՝ ավելացնելով, թե ի լրումն այս ամենի՝ խնդիրը տարակարծությունների տեղիք է տվել հենց նախարարության ներսում, ինչը դրսևորվում է երկու հակառակորդ խմբավորումների առկայությամբ։
Ըստ թերթի՝ թեև «Օքսֆորդ անալիտիկայի» մասնագետերը չեն նշում այդ խմբավորումների անունները, սակայն դժվար չէ կռահել, որ խոսքը ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած թևի հետ պայքարի մասին է։
Բանակում վերնախավը երկու խմբավորմա՞ն է բաժանվել