Տնտեսական

06.02.2012 15:10


Կանխվել է կասկածելի և ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը

Կանխվել է կասկածելի և ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը

Մեղրիի մաքսակետում կանխվել է «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից

 ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են մոտ 30 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից:  Թմրամիջոցը  փորձել է ներկրել ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանը: Վերջինս, թաքցնելով այն մաքսային հսկողությունից, հատել է սահմանային անցակետը և փորձել դուրս գալ մաքսային հսկողության գոտուց: Սակայն  Մեղրիի մաքսակետում զննման ժամանակ պարզվել է, որ Զ. Ստեփանյանը թմրամիջոցը թաքցրել է անձնական իրերի և ավտոբուսի մեջ. մասնավորապես, մետամֆետամին է հայտնաբերվել նրա հագուստի թևքում և ճապրուկում` թղթադրամի մեջ փաթեթավորված, ինչպես նաև ավտոբուսի նստատեղի տակ և բեռնախցիկում: Կատարվում է քննություն:

Ի դեպ, նախորդ տարի արձանագրվել է Իրանից  □մետամֆետամին□ տեսակի թմրամիջոցի ներկրման աճ. փորձ է արվել տեղափոխել ընդհանուր առմամբ շուրջ  700 գրամ: Վերլուծությունները, սակայն, ցույց են տվել, որ թմրամիջոցը փորձել են ներկրել ոչ այնքան մեր երկրում իրացնելու, այլ հետագայում այն Հայաստանից եվրոպական երկրներ արտահանելու նպատակով: Այս երևույթը բացառելու համար  ՊԵԿ Մաքսանենգության և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից  պարբերաբար ձեռնարկվում են հատուկ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ:

Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 46 դեպք, որոնցից 9-ը եղել է  թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են նաև տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի,  տարադրամի, սննդամթերքի, ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, տնտեսական ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:

Կանխվել է   կասկածելի և ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը

Շուրջօրյա հսկողության արդյունքում ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները Երևանի և Արտաշատ քաղաքի մի շարք առևտրի կետերում    հայտնաբերել և կանխել են  կասկածելի, ինչպես նաև ժամկետանց   դրոշմանիշերով ոգելից խմիչքի վաճառքը:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով` ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի ճշտության ստուգման նպատակով, տեսչության աշխատակիցներն օրերս այցելել են  «Այրարատ» տոնավաճառ, որտեղ անհատ ձեռնարկատեր Կորյուն Խաչատրյանի մոտ հայտնաբերել են  կասկածելի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված «Երևանի կոնյակի գործարան», «ՄԱՊ», «Հոկտեմբերյանի կոնյակի գործարան» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների պիտակներով տարբեր տեսակի կոնյակներ. 11 շիշ կոնյակ դրոշմավորված է եղել շշերի տարողությանը չհամապատասխանող նշագրումով ակցիզային դրոշմանիշերով, որոնց տարբերակիչ նշանները և հոլոգրաֆիկ ժապավենները չեն համապատասխանել պետական նմուշին:

Մայրաքաղաքի մեկ այլ առևտրի կետում էլ` Շինարարների փողոցում գործող «ԼԼԼ և ՍՌԷ» ՍՊԸ խանութում Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության համապատասխան բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ժամկետանց դրոշմանիշերով գինու շշեր, իսկ Արտաշատում գործող «Պարտեզ ՄԱԽ» ՍՊԸ խանութում` ժամկետանց դրոշմանիշերով ոգելից խմիչքի տեսականի: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը