Լրահոս

03.02.2012 12:46


Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի նախընտրական շտաբի ղեկավա՞ր

Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի նախընտրական շտաբի ղեկավա՞ր

Մամուլում առկա լուրերի համաձայն՝ տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստը և որոշվել է, որ ՀՀԿ Շիրակի մարզային նախընտրական շտաբը ղեկավարելու է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նրա տեղակալներն են լինելու Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և քաղաքաշինական տեսչության պետ Ժորա Միքայելյանը: Ասվում է նաև, թե Վարդան Ղուկասյանը հատուկ ուշադրություն է հրավիրել թիվ 34 ընտրատարածքի վրա, որտեղ միմյանց հետ մրցելու են ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանը և ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը