Հայաստանյան քաղաքական իրականությունն այնպիսին է, որ մեկի իմիջը բարձրացնելու կամ դիրքերն ամրապնդելու համար՝ հաճախ դրսից տղա են բերում։ Կա մեկ նախապայման. այդ դրսի տղան՝ անպայման պետք է հյուսիսային կամ արևմտյան ծագում ունենա, և արդեն կարևոր չէ՝ ո՞ղջ է նա, թե՞ մեռած։
«Ավանդույթը» մեզ այսպես է հասել. դրսի տղայի հետ շփվելով կամ համեմատվելով՝ ներսի տղաները դառնում են «մասշտաբային» և ներքաղաքական պայքարի ժամանակ «ֆոռա» են ստանում ։ Ի դեպ, «դրսից տղա բերելու» մոդելի մեջ է մտնում նաև արտերկրի CNN-ում, BBC-ում, ОРТ-ում, տարատեսակ «ջոռնըլներում», «ցայտունգներում» և այլններում երևալը՝ ոչ միայն հանրությանը, այլ նաև սեփական թիմին «կուտ» տալու և նրանց տոնուսը բարձր պահելու համար։ Բացի այդ՝ օգտակար կարող է լինել նաև Բուշի, Սարկոզիի, Մեդվեդեվի «զանգերի» ու նրանց հետ ունեցած գաղտնի, բայց «հավաստի» հանդիպումների մասին բազմանշանակ ակնարկելը՝ «դրսից «դաբրո» ունեմ» թեմայով։ Քայլերն այդ պարզունակ են, բայց՝ աշխատող։ Վերջերս պարզվեց, որ ԱբդուլլաԳյուլը նույնպես դրսի տղայի փրկարար ազդեցություն ունի, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է։
«Տղա բերելը» կարող է արտահայտվել ուղղակիորեն Պուտինի կամ այլ լիդերների հետ ներսինի ունեցած ձեռքսեղմումները հայկական եթերներում ցույց տալու ձևով, կամ էլ անուղղակիորեն՝ պատմության էջերից պեղած մեկին գտնելով ու մեր ներսինի հետ համեմատելու միջոցով։
Կյանքը ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, Պուտինից բացի, շատ ենք սիրում Չերչիլին (երևի նաև այն պատճառով, որ նա մի քանի անգամ քաղաքական ճամբար է փոխել)։ Ռուզվելտին էլ, այնպես ոչինչ, ընդունում ենք՝ չնայած Ռուզվելտն իր «բախտակից» Վուդրո Վիլսոնին զիջում է «վարկանիշով», քանի որ վերջինս լավ-լավ քարտեզներ էր գծում հայերիս համար։ Օբաման էլ հիմա պակաս «ռեյտինգով» չի, բայց իր խոստումից «աբխադիտ» լինելու պահով՝ հիմա կարող է արժեզրկվել՝ ճիշտը հարգող մեր բազում հայրենակիցների մոտ։
Մի խոսքով, ամեն մեկն իր «իդեալն» ունի և յուրաքանչյուրը, տվյալ պահին, ընտրում է այն լիդերին նմանակելու (օրինակ՝ մորթիով բաճկոն հագնելով) կամ այն լիդերի հետ նույնանալու տարբերակը, որը ձեռնտու է և «աչոկ» է բերում։ Այդ առումով, Ֆրանսիայի նախկին նախագահ Շարլ դը Գոլը բավական ունիվերսալ ֆիգուրա է դարձել մեր քաղաքական գործիչների համար։ Ընդ որում, յուրաքանչյուրն իր ուզած ձևով կարող է նույնանալ նրա հետ։ Նայած, թե ի՞նչ խնդիր է լուծվում։
Երբ 1998թ-ին Լևոն Տեր - Պետրոսյանը թողեց իշխանությունը՝ նրա թիմը և քարոզչամիջոցները առաջին նախագահին համեմատում էին Դը Գոլի հետ և բազում զուգահեռներ անցկացնում։ Նույնականացման PR-ի նպատակը պարզ էր. Տեր-Պետրոսյանը կվերադառնա՝ ինչպես Դը Գոլը։ Այսինքն, Դը Գոլը տվյալ դեպքում ներկայացվում էր որպես իշխանությունից հեռանալու և վերադառնալու պատմաքաղաքական նախադեպի կրող և «կենդանի» հիմնավորում՝ ՀՀ առաջին նախագահի վերադարձմանը չհավատացող մարդկանց համար։ Ի վերջո, դըգոլական մեխանիզմն աշխատեց։ Տեր-Պետրոսյանը տրիումֆով վերադարձավ, բայց Դը Գոլի քաղաքական ուղին ամբողջությամբ չկրկնեց, քանի որ այժմ ՀՀ նախագահի աթոռին լրիվ ուրիշ մարդ է նստած։
Ուշագրավն այն է, որ այդ ուրիշ մարդը, Տեր-Պետրոսյանի ձգտած պաշտոնը զբաղեցնելուց զատ, այժմ ուզում է նաև առաջին նախագահի հետ համեմատական զուգահեռների մեջ եղած Դը Գոլին «վերցնել»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Դը Գոլի հետ նույնացնելու «ցրցամը» տվել է, տարիներ շարունակ Ֆրանսիայում դեսպան աշխատած և Դը Գոլին «մոտիկից» ճանաչող, Էդուարդ Նալբանդյանը։ «Ինչո՞ւմենքչենքկարողանելայն, ինչ-որարեցինՇարլդըԳոլըևԱդենաուերը», - հարցազրույցներից մեկում ասում է Նալբանդյանը՝ ակնհայտորեն չզգալով, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումների ու շրջանառվող տեղեկատվական արտահոսքերի ֆոնին՝ չարժեր հիշել Դը Գոլին:
Բանն այն է, որ Շարլ դը Գոլը պատմությանը հայտնի է ոչ միայն իշխանությունից հեռանալով և վերադառնալով, ոչ միայն Ադենաուերի ձեռքը սեղմելով, այլև՝ հող հանձնելով։ Խոսքս Ալժիրի մասին է։ Այն ժամանակ Ֆրանսիայի համար Ալժիրը՝ դա «գրավյալ-ազատագրված» տարածք էր և այն հանձնվեց։
Ճիշտ է, նախարար Նալբանդյանը Ս. Սարգսյանին Դը Գոլի հետ համեմատել էր հետպատերազմյան շրջանում՝ ֆրանսիացի և գերմանացի լիդերների երկխոսության պահով, բայց հայ-թուրքական հարաբերությունների այժմյան ենթատեքստին, ավելի շուտ, համապատասխանում է Դը Գոլի ալժիրյան քայլը, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է դուրս բերել հայկական զորքերը մեր «Ալժիրից»։ Ու հիմա եթե Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես մեր օրերի Դը Գոլ, ապա ընկալումները տարբեր կարող են լինել։ Այնպես որ, նույնականացման պերսոնաժներին ընտրելիս՝ պետք է զգույշ լինել և հաշվի առնել տվյալ ժամանակն ու տարածությունը։ Իսկ միգուցե Դը Գոլի հենց «ալժիրյա՞ն» պահն են ուզում «ռասկրուտկա» անել մերոնք՝ «Նույնիսկ Դը Գոլի պես տղեն հողերը տվեց» թեմայով։ Դա արդեն այլ հարց է դառնում։
Անկախ ամեն ինչից՝ կարելի է ասել, որ արդի հայ քաղաքական միտքը նույնականացման շատ ունիվերսալ կերպար է գտել՝ ի դեմս Շարլ դը Գոլի։ Նա հարմար է կյանքի բոլոր դեպքերի համար՝ իշխանություն ունեցել է, ինքնակամ հեռացել է իշխանությունից, «ազգովի խնդրելուց հետո»՝ վերադարձել է իշխանություն, Ադենաուրի ձեռքը սեղմել է ու «գրավյալ» տարածքներն էլ` հանձնել...
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Շնորհավորում եմ բոլորիս՝ մայիսյան հաղթանակների առթիվ։ Տեսնես մի օր կլինի՞, երբ մենք մե՛ր լիդերներին ու հերոսներին նմանվելու ցանկություն կհայտնենք. օրինակ՝ առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին։ Չլիներ Սարդարապատի հաղթանակը՝ չէր լինի նաև այսօրվա Հայաստանը։ Չլիներ Արցախի հաղթանակը՝ մենք հիմա տարածաշրջանային «կույրաղիքի» դերում կլինեինք. Հաղթանակից չի կարելի կոմպլեքսավորվել՝ սիրել ու փայփայել է պետք։ Այնպես որ, եկե՛ք մեր Տան մեջ ու մեր շուրջը փնտրենք մեր հերոսներին և ապավինենք միայն մեր ուժերին։
Այդ ունիվերսալ Շարլ դը Գոլը
Հայաստանյան քաղաքական իրականությունն այնպիսին է, որ մեկի իմիջը բարձրացնելու կամ դիրքերն ամրապնդելու համար՝ հաճախ դրսից տղա են բերում։ Կա մեկ նախապայման. այդ դրսի տղան՝ անպայման պետք է հյուսիսային կամ արևմտյան ծագում ունենա, և արդեն կարևոր չէ՝ ո՞ղջ է նա, թե՞ մեռած։
«Ավանդույթը» մեզ այսպես է հասել. դրսի տղայի հետ շփվելով կամ համեմատվելով՝ ներսի տղաները դառնում են «մասշտաբային» և ներքաղաքական պայքարի ժամանակ «ֆոռա» են ստանում ։ Ի դեպ, «դրսից տղա բերելու» մոդելի մեջ է մտնում նաև արտերկրի CNN-ում, BBC-ում, ОРТ-ում, տարատեսակ «ջոռնըլներում», «ցայտունգներում» և այլններում երևալը՝ ոչ միայն հանրությանը, այլ նաև սեփական թիմին «կուտ» տալու և նրանց տոնուսը բարձր պահելու համար։ Բացի այդ՝ օգտակար կարող է լինել նաև Բուշի, Սարկոզիի, Մեդվեդեվի «զանգերի» ու նրանց հետ ունեցած գաղտնի, բայց «հավաստի» հանդիպումների մասին բազմանշանակ ակնարկելը՝ «դրսից «դաբրո» ունեմ» թեմայով։ Քայլերն այդ պարզունակ են, բայց՝ աշխատող։ Վերջերս պարզվեց, որ Աբդուլլա Գյուլը նույնպես դրսի տղայի փրկարար ազդեցություն ունի, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է։
«Տղա բերելը» կարող է արտահայտվել ուղղակիորեն Պուտինի կամ այլ լիդերների հետ ներսինի ունեցած ձեռքսեղմումները հայկական եթերներում ցույց տալու ձևով, կամ էլ անուղղակիորեն՝ պատմության էջերից պեղած մեկին գտնելով ու մեր ներսինի հետ համեմատելու միջոցով։
Կյանքը ցույց է տալիս, որ մենք՝ հայերս, Պուտինից բացի, շատ ենք սիրում Չերչիլին (երևի նաև այն պատճառով, որ նա մի քանի անգամ քաղաքական ճամբար է փոխել)։ Ռուզվելտին էլ, այնպես ոչինչ, ընդունում ենք՝ չնայած Ռուզվելտն իր «բախտակից» Վուդրո Վիլսոնին զիջում է «վարկանիշով», քանի որ վերջինս լավ-լավ քարտեզներ էր գծում հայերիս համար։ Օբաման էլ հիմա պակաս «ռեյտինգով» չի, բայց իր խոստումից «աբխադիտ» լինելու պահով՝ հիմա կարող է արժեզրկվել՝ ճիշտը հարգող մեր բազում հայրենակիցների մոտ։
Մի խոսքով, ամեն մեկն իր «իդեալն» ունի և յուրաքանչյուրը, տվյալ պահին, ընտրում է այն լիդերին նմանակելու (օրինակ՝ մորթիով բաճկոն հագնելով) կամ այն լիդերի հետ նույնանալու տարբերակը, որը ձեռնտու է և «աչոկ» է բերում։ Այդ առումով, Ֆրանսիայի նախկին նախագահ Շարլ դը Գոլը բավական ունիվերսալ ֆիգուրա է դարձել մեր քաղաքական գործիչների համար։ Ընդ որում, յուրաքանչյուրն իր ուզած ձևով կարող է նույնանալ նրա հետ։ Նայած, թե ի՞նչ խնդիր է լուծվում։
Երբ 1998թ-ին Լևոն Տեր - Պետրոսյանը թողեց իշխանությունը՝ նրա թիմը և քարոզչամիջոցները առաջին նախագահին համեմատում էին Դը Գոլի հետ և բազում զուգահեռներ անցկացնում։ Նույնականացման PR-ի նպատակը պարզ էր. Տեր-Պետրոսյանը կվերադառնա՝ ինչպես Դը Գոլը։ Այսինքն, Դը Գոլը տվյալ դեպքում ներկայացվում էր որպես իշխանությունից հեռանալու և վերադառնալու պատմաքաղաքական նախադեպի կրող և «կենդանի» հիմնավորում՝ ՀՀ առաջին նախագահի վերադարձմանը չհավատացող մարդկանց համար։ Ի վերջո, դըգոլական մեխանիզմն աշխատեց։ Տեր-Պետրոսյանը տրիումֆով վերադարձավ, բայց Դը Գոլի քաղաքական ուղին ամբողջությամբ չկրկնեց, քանի որ այժմ ՀՀ նախագահի աթոռին լրիվ ուրիշ մարդ է նստած։
Ուշագրավն այն է, որ այդ ուրիշ մարդը, Տեր-Պետրոսյանի ձգտած պաշտոնը զբաղեցնելուց զատ, այժմ ուզում է նաև առաջին նախագահի հետ համեմատական զուգահեռների մեջ եղած Դը Գոլին «վերցնել»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Դը Գոլի հետ նույնացնելու «ցրցամը» տվել է, տարիներ շարունակ Ֆրանսիայում դեսպան աշխատած և Դը Գոլին «մոտիկից» ճանաչող, Էդուարդ Նալբանդյանը։ «Ինչո՞ւ մենք չենք կարող անել այն, ինչ-որ արեցին Շարլ դը Գոլը և Ադենաուերը», - հարցազրույցներից մեկում ասում է Նալբանդյանը՝ ակնհայտորեն չզգալով, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումների ու շրջանառվող տեղեկատվական արտահոսքերի ֆոնին՝ չարժեր հիշել Դը Գոլին: