Լրահոս

23.01.2012 10:33


Միացյալ Նահանգները զորք է մտցրել Լիբիա

Ինչպես փոխանցում է իրանական անգլալեզու «Press TV» ալիքը, ամերիկայն 12–հազարանոց զորակազմը իջել է Լիբիայի արևելքում գտնվող Բրեգա քաղաքի ծովափին։

Չնայած որ հայտարարվում է, թե ամերիկյան զորքը նպատակ ունի տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովել, սպասվում է, որ նրա վերահսկողության տակ կանցնեն նավթային կարևորագույն հանքավայրերը և ռազմավարական նավահանգիստները։

Բրեգա քաղաքում գտնվում է նավթավերամշակման ամենակարևոր գործարանը, որը լիբիական նավթի արտահանման գլխավոր կենտրոնն է։

Հիշեցնենք, որ լիբիացիների ապստամբության ժամանակ ՆԱՏՕ–ի ուժերը, ՄԱԿ–ի մանդատի համաձայն, սկսել են մեծ օդային արշավ իրականացնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը։

Այս խորագրի վերջին նյութերը