Լրահոս

20.01.2012 17:34


Հունաստանում Թուրքիայի հյուպատոսարանը հրդեհելու փորձ է արվել

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» թերթը, Հունաստանի Հռոդոս կղզում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման:

Անհայտ անձը փորձել է բենզինով հրդեհել հյուպատոսարանը: Նա բենզինով լի տարա է նետել թուրքական հյուպատոսարանի պատին, ապա այն կրակի տվել ու փախել։

Կրակը մարելիս անվտանգության աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը