Լրահոս

20.01.2012 13:25


«Գուցե ՀՀ նախագահը չունի պահանջ, բայց փախստականներն ունեն»

«Գուցե ՀՀ նախագահը չունի պահանջ, բայց փախստականներն ունեն»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ադրբեջանահայ փաստականներին վերաբերող հարցերին։

–Մինչև այսօր ադրբեջանահայ փախստականների խնդիրը մեր իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում,–հայտարարել է Խառատյանը։

Բանախոսը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է հայ փաստականների հարցը մտցնել միջազգային հարաբերությունների քննարկամն օրակարգ։ Դա վերաբերում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգին, որտեղ անընդհատ շեշտվում է ադրբեջանցի փաստականների հարցը, բայց ոչ մի կերպ չի նշվում հայերի մասին։

–Այս խնդիրը ամբողջ հայ հասարակության խղճին է ընկած, և առաջին հերթին՝ մեր ԱԳՆ–ի ու արտաքին աշխարհի հետ հարաբերությունները կարգավորող մարմինների, այդ թվում՝ նախագահականի, որովհետև թիվ մեկ դեմքը նախագահն է,–ասել է Խառատյանը։

Խառատյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստան եկավ ՄԱԿ–ի փախստականների գծով գերագույն հանձնակատարը, ով, սակայն, հանդիպեց միայն երկրի նախագահի հետ, նույնիսկ փախստականների հետ չհանդիպեց։

–Դրանից հետո մամուլով տեղեկատվություն տարածվեց, թե մեր նախագահը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները փախստականության հարցում որևէ քաղաքական պահանջ չունեն,–նշել է Խառատյանն ու հավելել, որ դրանից հետո փախստականների հարցով շահագրգիռ կազմակերպությունները հայտարարեցին՝ գուցե ՀՀ նախագահը չունի պահանջ, բայց փախստականներն ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը