Լրահոս

18.01.2012 11:20


ՌԴ–ում Իրանի դեսպանը չի բացառել, որ ԱՄՆ–ը Իրանի միջուկային օբյեկտներին կհարվածի

ՌԴ–ում Իրանի դեսպանը չի բացառել, որ ԱՄՆ–ը Իրանի միջուկային օբյեկտներին կհարվածի

Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Իրանը չի բացառում, որ ԱՄՆ–ը կհարվածի իր միջուկային օբեյկտներին, ու ինքնապաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է.

–Այդ տարբերակը (ԱՄՆ–ի հարվածները – «7օր») հնարավոր է, ուստի մենք ինքնապաշտպանության համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները ստեղծել ենք։

Սաջադին չի բացառել անհրաժեշտության դեպքում նաև Հորմուզի ջրանցքի փակումը.

–Եթե Իրանը զգա, որ իր անվտանգությանը որևէ բան է սպառնում, ապա մենք իրավունք ունենք արձագանքել ու համարժեք պատասխան տալ։ Նման քայլերի շարքում չի բացառվում նաև Հորմուզի ջրանցքի փակումը։

Այս խորագրի վերջին նյութերը