Քաղաքական

21.05.2026 23:10


Նիկո՛լ, դու այս ոսկորը չես մարսելու․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Նիկո՛լ, դու այս ոսկորը չես մարսելու․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող դավաճանը, Արցախը Ադրբեջանին հանձնած դավաճանը, Հայաստանի տարածքում ադրբեջանցիներին բերած-նստեցրած դավաճանը Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ։ Սա պարզապես զավեշտալի է։

Հոգեվարքի մեջ գտնվող Փաշինյանը զգում է, որ հողը ոտքերի տակից գնում է, զգում է, որ հունիսի 7-ի ընտրություններով պարտվում է, դրա համար էլ վախեցած է ու այդ վախից իրեն պատեպատ է տալիս և անցել է կոպիտ ռեպրեսիաների։

Հիմա էլ նոր նշաձող է իջեցրել․ ոչ թե ՍՄՍ-ներ է ուղարկում, այլ հանրահավաքի հարթակից է ուղիղ եթերով ապօրինի հրահանգներ իջեցնում իրավապահներին, մի հատ էլ ասում է, թե կոնկրետ որ հոդվածով պետք է կարեն գործը։

Թուրքի կոշիկներ լիզողը, թուրքի առաջ կզածը, թուրքի պահածը շատ լավ գիտի, թե ինչ ողբերգություններ է բերել հայ ժողովրդի գլխին, գիտի, որ պատասխան է տալու, դրա համար էլ վախեցած է։ Նա իր աչքի առաջ ունի Սահակաշվիլու օրինակը, դրա համար էլ վախենում է կրկնել նրա ճակատագիրը։

Իսկ հայ ժողովուրդը շատ լավ ճանաչում է թե՛ Անդրանիկ Թևանյանին, թե՛ Նիկոլ Փաշինյանին։ Եվ ինչպես նշել է Անդրանիկ Թևանյանը, այս ապօրինի հրահանգը Նիկոլ Փաշինյանի կոկորդին է կանգնելու։

Նիկո՛լ, դու այս ոսկորը չես մարսելու։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը