Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը
Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանրահավաքի հարթակից իրավապահներին ապօրինի ուղիղ հրահանգ իջեցրեց՝ գործ կարել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ և մեկուսացնել նրան ընտրական պայքարից։
Փաշինյանի այս անօրինական հրահանգին նախորդել էր անհայտ անձանց կողմից Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը։
Մայիսի 12-ին, առավոտյան 5 անց 40-ի սահմաններում բնակելի շենքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու հոգի ուժի գործադրմամբ բացում դուռը, հետո փակում այն և հեռանում դեպքի վայրից։Այնուհետև նորից վերադառնում են ու կրկին փորձում դռան ամրությունը։
Փաստի կապակցությամբ Թևանյանը դիմել է ոստիկանություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օրեր առաջ այս դեպքը «Մայր Հայաստան»-ում չէին դիտարկում որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործություն։ Սակայն, Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ապօրինի հրահանգները թույլ են տալիս ենթադրելու, որ այս երկու իրադարձությունները կարող են փոխկապակցված լինել։ Միգուցե փորձ է արվել հոգեբանական ճնշման ենթարկել Թևանյանին, ինչը, բնականաբար, որևէ արդյունքի չէր կարող հանգեցնել։
Փաշինյանի ապօրինի հրահանգին նախորդել էր Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը
Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հանրահավաքի հարթակից իրավապահներին ապօրինի ուղիղ հրահանգ իջեցրեց՝ գործ կարել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ և մեկուսացնել նրան ընտրական պայքարից։
Փաշինյանի այս անօրինական հրահանգին նախորդել էր անհայտ անձանց կողմից Անդրանիկ Թևանյանի բնակարանի շքամուտքի վրա հարձակումը։
Մայիսի 12-ին, առավոտյան 5 անց 40-ի սահմաններում բնակելի շենքի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են երկու հոգի ուժի գործադրմամբ բացում դուռը, հետո փակում այն և հեռանում դեպքի վայրից։ Այնուհետև նորից վերադառնում են ու կրկին փորձում դռան ամրությունը։

7or.am