Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին
Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանի մոտ չի հաջողվի միաժամանակ երկու հարսանիքում պարել»,-լրագրողներին ասել է Գալուզինը՝ մերձավոր արտասահմանի երկրների հետ փոխգործակցության թեմայով ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ խմբի նիստի արդյունքներով։
Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը հակասում են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն և պարունակում են դրանց համակարգային փոփոխությունների ռիսկ։ Ասել է Միխայիլ Գալուզինը։
«Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, որոնք, ակնհայտորեն, հակասում են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ոգուն և իրենց մեջ պարունակում են այդ հարաբերություններում համակարգային փոփոխությունների ռիսկ»,-ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ նման քայլերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին ռուսական կողմն ավելի վաղ բացարձակապես անկեղծ, գործընկերային ձևով հայտնել է հայկական կողմին։
«Այս համատեքստում ես կարող եմ հիշել իմ շփումները, օրինակ՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանի՝ Գուրգեն Արսենյանի հետ»,-հավելել է Գալուզինը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի քաղաքացիների հանդեպ ՌԴ վերաբերմունքն անփոփոխ է։
«Հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է, և Ռուսաստանը միշտ օգնել է եղբայրական հայ ժողովրդին, միշտ եղել է կողքին»,-ընդգծել է Գալուզինը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ 1988 թվականի Սպիտակի հզոր, մեծ ավերածություններ ու զոհեր առաջացրած երկրաշարժից հետո Ռուսաստանը, խորհրդային մյուս հանրապետությունների թվում, օգնում էր եղբայրական հայ ժողովրդին այս ողբերգության հետևանքների հաղթահարման գործում։
«Այդպես էր նաև երկու տարի առաջ, երբ 2024 թվականի մայիսին բնական աղետների հետևանքով տուժեց Հայաստանի տնտեսությունն ու ենթակառուցվածքները։ Եվ այն ժամանակ, մասնավորապես Ռուսաստանը՝ ռուսական կողմը, օպերատիվորեն վերականգնեց Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղային համակարգի գործունեությունը։ Այսինքն՝ մենք միշտ եղել ենք Հայաստանի կողքին, նրա ժողովրդի կողքին»,-հավելել է Գալուզինը։