Լրահոս

20.05.2026 10:27


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 21–23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը