Լրահոս

12.01.2012 14:49


ՀԱԿ ներկայացուցիչ. «Մեզ համար էական չէ, թե ով կտմնի ԱԺ. առաջնայինը օրինակարգ իշխանությունների հաստատումն է»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Մեզ համար էական չէ, թե ով կտմնի ԱԺ. առաջնայինը օրինակարգ իշխանությունների հաստատումն է»

–Իշխանություններն այնքան էլ անկեղծ չեն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իրենց ցանկության մեջ. դա ընդամենը նախընտրական քարոզչություն է, որով փորձում են նորից կերակրել ժողովրդին ու համոզել, որ պատրաստակամ են արդար ընտրություններ անցկացնելու համար։ Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ։ Բայց փորձը մեզ մոտ ցույց է տալիս, որ նման խոսքերով հերթական ընտրությունները կեղծվել են,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը ՀՀԿ–ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով 100%–ոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցին՝ Լյուդմիլա Սարգսյանը նախ հիշեցրել է, որ ՀԱԿ–ը ողջունել է ՀՅԴ–ի ու «Ժառանգության» հայտնի կոչը, ապա դիմելով Կարինե Աճեմյանին՝ կոչ է արել աջակցել այդ գաղափարին.

–Կա խորհրդարանական ընդդիմություն, որը հանդես է եկել առաջարկություններով, ու հիմա, եթե Դուք անկեղծ եք (ես դրանում վստահ եմ), ուրեմն օգնե՛ք խորհրդարանական ընդդիմությանը և փորձե՛ք այդ խնդիրը լուծել։ Վատ չէր լինի, որ Դուք աջակցեիք այդ նախաձեռնությանն ու փորձեիք բավարարել այդ պահանջը, որն իրոք բխում է մեր երկրի շահերից։

ՀԱԿ ներկայացուցիչը պնդել է, որ իրենց համար ամենակարևորը օրինական իշխանության հաստատումն է.

–Մեզ համար էական չէ, թե ով կտմնի ԱԺ. մեզ համար առաջնայինը օրինակարգ իշխանությունների հաստատումն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը