Լրահոս

12.01.2012 12:10


Բակո Սահակյանը հանդիպել է գեներալների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայություն  

Այս խորագրի վերջին նյութերը