Լրահոս

10.01.2012 10:46


Ո՞ւմ է ձեռնտու ընտրատարածքների քարտեզների վերաձևումը

Ո՞ւմ է ձեռնտու ընտրատարածքների  քարտեզների վերաձևումը

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները, այսինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքներն ունենալու են այլ նկարագիր, քան այսօր կան։ ԿԸՀ–ն էլ հաստատել է, որ այդ հարցը շուտով կմտնի օրակարգ, և փոփոխութփյունների մասին էլ կտեղեկացվի։

Նշենք, որ քարտեզագրությամբ որոշվում է, թե որ բնակավայրերը կամ թաղամասերն են միավորվում մեկ ընտրատարածքի մեջ։

«7օր»–ը փորձել է տարբեր կարծիքներ հավաքել այն մասին, թե ինչի՞ համար են այսպիսի փոփոխություններ կատարվում, արդյոք ա՞յն պատճառով, որ իշխանական մեծամասնական թեկնածուների համար հաղթանակ ապահովելն ավելի հեշտ լինի։

Հարցվածների մի մասը տեղյակ չլինելու պատճառով հրաժարվել է որևէ մեկնաբնություն տալ, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշել է, թե նախ պետք է սպասել ու տեսնել, թե ինչ որոշում կկայացնի ԿԸՀ–ն։

Օդում ենթադրություններ ու մեկնաբանություններ անելը սխալ է։ Երբ քարտեզագրումը փոփոխության կենթարկվի, ու կտեսնենք, որ քարտեզը վերաձևվել է այնպես, ինչպես իրենց է ձեռնտու, այդ ժամանակ էլ գնահատական կտանք,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը