Լրահոս

10.01.2012 09:46


Ֆրանսիան Իրանին զգուշացրել է պատժամիջոցների անխուսափելիության մասին

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Իրանի կողմից նոր ձեռնարկությունում ուրանի հարստահարումը՝ նշելով, որ տվյալ գործողությունները անխուսափելիորեն կհանգեցնեն Թեհրանի նկատմամբ նոր  պատժամիջոցների կիրառման։

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը երեկ պաշտոնապես հաստատել էր, որ «Ֆորդու» իրանական ձեռնակրկությունն արդեն սկսել է 20%–ոց ուրանադի հարստահարումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ  այդ ձեռնարկությունում Իրանը արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ուրան  է հարստահարում և այնտեղ արդեն ՄԱԳԱՏԷ–ի տեսուչներ եղել են։

–Այս նոր սադրանքը մեզ ուրիշ ելք չի թողնում, քան միջազգային պատամիջոցների խստացումն է և մեր եվրոպական գործընկերների ու այլ համախոհների հետ  համատեղ որոշման կայացումը՝ աննախադեպ  խիստ պատժամիջոցների վերաբերյալ,–ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։

Այս խորագրի վերջին նյութերը