Անհաջողության մատնվելով ներքին ու արտաքին քաղաքական կյանքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմը փորձում է հանրության ուշադրությունը շեղել մտացածին ու իրականության հետ կապ չունեցող պատճառաբանություններով։ Ըստ այդմ՝ վերահսկվող լրատվամիջոցների օգնությամբ տարածվում են միֆեր, որպեսզի «ճիշտ» հասարակական կարծիք ձևավորվի։
Միֆերի ֆաբրիկան և իրականությունը
Միֆ 1–ին՝ Սերժ Սարգսյանն ուզում է բարեփոխումներ անել, բայց Ռոբերտ Քոչարյանը «տակից» խանգարում է նրան։ Այս միֆի տարածումից հետո նախագահական նստավայրից բխեցնում են, որ հանրությունը պետք է պայքարի ոչ թե 2008–ից ձևավորված ապաշնորհ իշխանության ու դրա վերարտադրման, այլ 2–րդ նախագահի դեմ։ Առաջ է քաշվել «Ռո–բե՛րտ, հեռացի՛ր» կարգախոսն այն դեպքում, երբ նա արդեն պաշտոնաթող է։ Ասել է թե՝ քավության նոխազ է մատնացույց արվում։ Դա սկզբում միգուցե աշխատում էր, բայց ժամանակի ընթացքում էժանագին «տրյուկի» վերածվեց ու չաշխատեց։
Հիշեցնեմ, որ մոտ երեք տարի Ս. Սարգսյանն ու Հայ ազգային կոնգրեսի վերնախավն այս միֆի տարածման և ամրապնդման շուրջ էին «երկխոսում» ու «քաղաքական գործարքների» գնում։
Միֆ 2–րդ՝ երկրում վիճակը կփոխվի, եթե Ազգային ժողովում չլինեն գործարար կամ սեփականատեր պատգամավորներ։ Ստացվում է, որ ԱԺ–ում պետք է լինեն ունեզուրկները, «բոմժերը», կոմբայնավարները, կոլտնտեսուհիները, և, բացի այդ, խորհրդարանի կազմը պետք է լինի նշանակովի, քանզի երբ հայտարարվում է, թե ով կարող է պատգամավոր դառնալ և ով՝ ոչ, ապա դրա լուծումը հնարավոր է միայն ընտրական ինստիտուտը գործնականում վերացնելով, ինչպես որ դա արվեց Երևանի քաղաքապետերի պարագայում։ Ժողովրդավարության կանոնները, սակայն, պահանջում են, որ խորհրդարանում լինեն ընտրվածները՝ անկախ նրանց գործունեության բնույթից ու սոցիալական ծագումից։ Այ ա՛յս մասին չեն սիրում խոսել «բարեշրջիչները»։
Միֆ 3–րդ՝ տնտեսության վիճակը կլավանա, եթե Սերժ Սարգսյանին հաջողվի կուլակաթափ անել խոշոր բիզնեսին, որը մոնոպոլ կամ օլիգոպոլ կարգավիճակ ունի։ Ըստ այս միֆի՝ ստացվում է, որ ՀՀ–ում առկա խնդիրների պատճառը ոչ թե կլանաօլիգարխիկ համակարգն է, այլ «չար» օլիգարխները։ Ըստ երիտսերժականների՝ եթե «չար» օլիգարխները փոխարինվեն «բարի» օլիգարխներով կամ, ավելի ճիշտ, մեկ օլիգարխով (ենթադրվում է, որ այդ մեկ օլիգարխը պետք է լինի Սերժ Սարգսյանը), ապա ամեն ինչ լավ կլինի։
Էլի մի քանի միֆեր կան շրջանառության մեջ դրված, բայց դրանք հիմնականում տեղավորվում են այս երեքի մեջ։
Ինչպես արդեն հասկանում եք, Սերժ Սարգսյանի թիմի տեղեկատվական քաղաքականությունը նպատակ ունի բարդել սեփական անարդյունավետ գործունեությունը, դիլետանտիզմը և տնտեսության գերկենտրոնացման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակն այլոց ու արհեստական խոչընդոտների վրա։
Տվյալ դեպքում մենք գործ ունենք դեմագոգիայի և երևույթների խեղաթյուրման հետ, քանզի օլիգարխների դեմ պայքար հայտարարած սարգսյանական թիմը շատ լավ գիտի, որ օլիգարխիան հենց իրենք են, իսկ նրանք, որոնց ընդունված է օլիգարխ համարել, ընդամենը խոշոր սեփականատերեր են և չունեն քաղաքական իշխանություն, ինչը օլիգարխիայի գլխավոր նախապայմանն է։
Բազմիցս նշել եմ, որ օլիգարխիան Հայաստանում ներկայացված է բարձրագույն իշխանության տեսքով։ Այն գլխավորում է Սերժ Սարգսյանը։ Ասել է թե՝ այն բլեֆը, որի օգնությամբ ռեժիմն ուզում է նեոբոլշևիկյան կառավարման ձև ներդնել մեզանում և տնաբույծ Քադաֆի կամ Թուրքմենբաշի ունենալ, կարող է համոզիչ թվալ քաղաքականապես անմեղսունակների ու չկայացած քաղքենիների համար, բայց ոչ ավելին։
Եթե Սերժ Սարգսյանն անկեղծ է այն հարցում, որ պետք է համեմատության մեջ լավագույն ընտրությունները կազմակերպել, և որ խորհրդարանը պետք է լինի քաղաքական ու արհեստավարժներից կազմված մարմին, ապա թող փոփոխություններ նախաձեռնի Ընտրական օրենսգրքում և 131 պատգամավորի ընտրությունը կազմակերպի միայն համամասնական ընտրակարգով։ Քանի սա չի արվել, մնացածը դատարկ խոսակցություններ են և «փուչիկ» քարոզչություն։
Եթե Սերժ Սարգսյանը համոզված է, որ 2008–ին հավաքել է ավելի քան 50% ձայն, և որ այս տարիների ընթացքում իր վարկանիշն առնվազն անկում չի ապրել, ապա թող գլխավորի ՀՀԿ–ի ցուցակը և անցնի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ի՞նչ է պատահել։
Եթե Սերժ Սարգսյանի համար «անհանդուրժելի»լիսկաները պետք է ոչ թե ՀՀԿ–ի ցուցակով, այլ մեծամասնական կարգով անցնեն ԱԺ, ապա գրոշի արժեք չունեն եվրոպական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին ասվող խոսքերն ու ԵԺԿ–ից ստացած մեդալը, որը տրվեց նախագահին այն բանից հետո, երբ իր կուսակից ընկերն ապտակեց կին գործարարին ու շարունակեց «ցեղակրոնավայել» իր գործը։
Ծիծաղելի է, երբ մի կողմից նշվում է ԱԺ–ն անհանդուրժելի մականունավորներից ազատելու մասին, բայց մյուս կողմից պահպանվում են 41 մեծամասնական տեղերը, որոնք հիմնականում մականունավորների բուծարաններ են։
Ի դեպ, եթե նկատել եք, Սերժ Սարգսյանը երբեք չի խոսում գործադիր իշխանությունը և հատկապես նախագահական նստավայրը գործարարներից ազատելու մասին, այնինչ օլիգարխները հենց այնտեղ են. սա իմիջիայլոց։
Հանդուրժելիից ու անհանդուրժելիից անդին
Ակնհայտ է, որ ՀՀԿ «ճկուն» ղեկավարը խնդիր է դրել Երևանի ավագանու ներկայացուցիչների մեծ մասին հիշեցնող մեծապատիվ մուրացկաններից ու երիտասարդ խունվեյբիններից կազմված «անլեզուների» ու կոճակ սեղմողների ցուցակ ունենալ, ապագա ԱԺ–ն վերածել անասնաֆերմայի, «քցել» այսօրվա թիմակիցներին, իսկ ձայն կեղծող թաղային խուժանին սեփական լրատվամիջոցներով քարկոծել, բայց միևնույն ժամանակ նրանց ուղարկել մեծամասնական ընտրատեղամասեր՝ ՀՀԿ–ի օգտին քվե բերելու։ Նման քայլով Ս. Սարգսյանը կփորձի «մաքուր ձեռքերով» մնալ՝ գալիք ընտրությունների բռնաբարման գաղափարախոսը լինելով հանդերձ։ Ծրագիրն այդ կյանքի կոչելու դեպքում Տիգրան Սարգսյանը շանս կստանա ճամարտակելու «Հայկական աշխարհի» ու այլ նյուվասյուկիստական գաղափարների մասին, նախագահի փեսա Միքայել Մինասյանը կխոսի «որակական հեղափոխության» թեմաներով, իսկ օլիգարխիայի իրավապաշտպան հանդիսացող Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ իրեն հատուկ տաղանդով բառակույտ կներկայացնի հանրությանն ու կվավերացնի ֆարսը։ Արդյունքում՝ երկրում կլինեն ցնցումներ, ու Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ։
Այս ամենը թույլ չտալու համար գործող ԱԺ–ում ներկայացված շահագրգիռ ուժերի խնդիրը պետք է լինի Ընտրական օրենսգիրքը փոխելը։ Պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համադրել ջանքերը մեկ մարտավարական խնդրի շուրջ՝ փոխել Ընտրական օրենսգիրքը և անցնել համամասնակի՝ զուգահեռաբար հասնելով նաև ազատ ընտրական գործընթացին խանգարող տեխնիկական բնույթի մի շարք հարցերի լուծմանը։
Հարկ է շեշտել, որ ընտրական գործընթացի բարելավման հարցում ընդհանուր շահ ունեն և՛ ՀՅԴ–ն, և՛ «Ժառանգությունը», և՛ արտախորհրդարանական ՀԱԿ–ն ու մյուս սուբյեկտները և անհասկանալի կլինի, եթե նրանք ընդհանուր լեզու չգտնեն։ Ի դեպ, ԲՀԿ–ն, մի շարք ՀՀԿ–ական և սեփական «ես»–ը ունեցող պատգամավորներ, հասկանալի պատճառներով, նույնպես պետք է կողմ լինեն փոփոխություններին։
Անհրաժեշտ է մոռանալ այն, որ ժամանակին ՀԱԿ–ը չօգնեց ՀՅԴ–ին ու «Ժառանգությանը», և մենք ունեցանք այսօրվա վատ օրենսգիրքը։ Պարզ է, որ մինչև վերջերս Լևոն Տեր–Պետրոսյանն «էջմիածնական միաբանություն» էր անում և չէր կարող «Եղիազար Այնթապցուն» ոչ ձեռնտու գործընթացների մասնակցել, իսկ ՀԱԿ–ական Դավիթ Շահնազարյանն, ըստ «Վիկիլիքսի» հրապարակումների, ՀՀ–ում Ամերիկյան դեսպանատան աշխատակիցների միջոցով Սերժ Սարգսյանին էր փոխանցում գործարքների գնալու իրենց պատրաստակամությունը։
Հիմա իրավիճակ է փոխվել, և արդեն սերժանպաստ վարքագիծ կդրսևորեն բոլոր այն ուժերը, որոնք ՀԱԿ–ին կասեն՝ բա ինչո՞ւ այն ժամանակ մեզ չմիացաք և կմերժեն այն առողջ առաջարկը, որն արվել է Լևոն Զուրաբյանի շուրթերով։ Պետք է ռացիոնալ լինել ու գիտակցել թե՛ երկրի, թե՛ սեփական շահը։
Իշխանության հարցը պետք է լուծվի ընտրություններից առաջ
կամ
ինչպես քաղաքականացնել ընտրությունները
100 տոկոս համամասնականին անցնելը եթե դիմադրության հանդիպի, և իշխանությունները պատճառաբանեն, թե բա ինչ անեն այն մարդիկ, ովքեր ընդունված են ժողովրդի կողմից, բայց կուսակցական չեն, ապա առավելագույն փոխզիջումը կարող է լինել «120+11» մոդելն առաջարկելը։ Այսինքն, համամասնականին հատկացվի 120 տեղ, իսկ մեծամասնականին՝ 11։ Ընդ որում, այդ 11 մեծամասնական տեղերը պետք է բաշխել ոչ թե ըստ բնակչության քանակի, այլ ըստ 10 մարզերի՝ գումարած Երևանը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքական կյանքը սահմանափակվում է մայրաքաղաքում, իսկ մարզերին հիշում են միայն ընտրական փուլում։ Երևանից դուրս կուսակցական բջիջ կոչվածը լրիվ ֆիկցիա է, իսկ քաղաքական կյանքը՝ մեռած։ Իշխանության համար կուսակցության տարածքային կառույցները, ըստ էության, համայքների կառավարման օղակներն են (մարզպետարան, քաղաքապետարան, գյուղապետարան), իսկ ոչ իշխանական ուժերի համար տարածքային կառույցները լավագույն դեպքում գրասենյակներն են, որոնք, փաստացի, չգործող են։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք քաղաքականացնել ԱԺ ընտրությունները և օրենսդիր մարմնում ստանալ հասարակության քաղաքական տրամադրությունների ամբողջական պատկերը, ապա մեծամասնական տեղամասերը պետք է խոշորացնել։
Համոզված եմ, որ մարզի մասշտաբով ընտրություններին մասնակցող մեծամասնականի թեկնածուն չի կարող փող բաժանելով ընտրվել, քանի որ փողից բացի այլ՝ քաղաքական բաղադրիչ կպահանջվի։ Համոզված եմ նաև, որ քաղաքական տարբեր գործիչներ այդ դեպքում կդնեն իրենց թեկնածությունները, և կգնա գաղափարական պայքար, այլ ոչ թե կրիմինալ ու ֆինանսական ռեսուրսների տեղական նշանակության դիկտատուրա։
Ունիտար Հայաստանի համար մարզերից ընտրված պատգամավորները խորհրդարանում «վերին պալատի» պես մի բան կձևավորեն, ինչը նրանց կստիպի ոչ թե ասֆալտ փռելով կամ մի քանի նվիրաբերություններով համայնքների բնակիչներին հիշեցնել սեփական գոյության մասին, այլ՝ իրական օրենսդրական գործունեությամբ։
Քանի դեռ Հայաստանում բարեփոխման չի ենթարկվել տեղական ինքնակառավարման համակարգը, և մարզերում չի ներդրվել ներկայացուցչական ժողովրդավարության մեխանիզմը, ամեն մի մարզից ընտրված պատգամավորը պոտենցիալ մրցակից ու վերահսկող կարող է դառնալ նշանակովի մարզպետին՝ դրանով իսկ նպաստելով պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Սա՛ է այն այլընտրանքը, որը կարող է փոխարինել 100 տոկոսանոց համամասնական համակարգին, իսկ այսօրվա օրենսգրքի պահպանումը կնշանակի, որ իշխանությունը պատրաստվում է աննախադեպ ընտրակեղծիքների, ինչն անխուսափելիորեն բերելու է անցանկալի զարգացումների։
. . .
Բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր շահագրգիռ են ՀՀ–ում դրական ու անցնցում փոփոխությունների հարցում, պետք է նպաստեն իրավական ու քաղաքական մթնոլորտի փոփոխությանը։ Ընտրությունների արդյունքներն արդեն այսօր պետք է կանխորոշել, այլ ոչ թե պարտվել, հետո դուրս գալ փողոց, վանկարկել ու ... գնալ տուն։ Դա արդեն «դեժավյու» կլինի։ Իսկ «դեժավյու» մեզ պետք չէ, ու ոչ էլ արյունահեղություն է պետք։ Ուստի իշխանությանը օրենսդրական փոփոխություններ պարտադրելու հարցում անհրաժեշտ է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ սկսած պատգամավորների հետ տարվող անհատական աշխատանքից, վերջացրած հանրահավաքներով, զանգվածային այլ միջոցառումներով ու տարատեսակ ակցիաներով։
Առաջիկա զարգացումները ցույց կտան՝ ովքեր են անկեղծ իրենց հայտարարություններում ու գործողություններում, և ովքեր են Սերժ Սարգսյանի նորաթուխ հաճախորդները։
Նրանք, ովքեր խոսում են ռեժիմի դեմ, բայց ակտիվ չեն լինի ընտրական համակարգը փոխելու գործում՝ կա՛մ քաղաքականապես անգրագետ են, կա՛մ մանր տրամաչափի գործիչներ, կա՛մ Գեղամյանի հետևորդներ, որոնց «էս գլխից» վարկաբեկելը և դաշտն ականազերծելը «7 օր» լրատվավերլուծական կայքէջի սուրբ պարտականությունը կլինի, որպեսզի զրկենք Սերժ Սարգսյանին «ժողգործիքների» ծառայություններից հետագայում օգտվելու հնարավորություններից։
Խնդիրը մեկն է՝ կառուցել Նոր Հայաստան՝ մինչ այդ հաղթելով օլիգարխիային։
Անդրանիկ Թևանյան
Հ.Գ.։ Ինքս պատրաստ եմ մասնագիտական ու տեղեկատվական աջակցություն ցուցաբերել նոր Ընտրական օրենսգրքի մշակման, դրա լոբբինգի իրականացման և համապատասխան քաղաքական մթնոլորտի ձևավորման հարցում։
Հաղթել օլիգարխիային

Եթե Սերժ Սարգսյանի համար «անհանդուրժելի» լիսկաները պետք է ոչ թե ՀՀԿ–ի ցուցակով, այլ մեծամասնական կարգով անցնեն ԱԺ, ապա գրոշի արժեք չունեն եվրոպական ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին ասվող խոսքերն ու ԵԺԿ–ից ստացած մեդալը, որը տրվեց նախագահին այն բանից հետո, երբ իր կուսակից ընկերն ապտակեց կին գործարարին ու շարունակեց «ցեղակրոնավայել» իր գործը։