Քաղաքական

13.06.2025 13:13


Հովիկ Աբրահամյանին են ձերբակալել, այս պահին խուզարկում են նրա տունը

Հովիկ Աբրահամյանին են ձերբակալել, այս պահին խուզարկում են նրա տունը

Hraparak.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։ Մենք արդեն կես ժամ է փորձում ենք հաստատում ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից և դատախազությունից, բայց այս գերատեսչությունների խոսնակները ձգձգում են պատասխանը, հայտարարելով, որ հաղորդագրություն կտարածեն։ Աբրահամյանի փաստաբանները ևս չեն պատասխանում հեռախոսազանգերին։

ՀԳ․ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, կապ հաստատեցին մեզ հետ և ասացին, որ Աբրահամյանը ձերբակալվել է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրության ապօրինի մասնակցության մեղադրանքներով։

Այս խորագրի վերջին նյութերը