Բեկումնային հանգրվան. կողմնորոշվելու և ինքնորոշվելու պահը
Բոլոր այն գնահատականները, որ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արցախի խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների մասով Լևոն Տեր-Պետրոսյանն իր փաստացի աջակցությունն է հայտնելու Սերժ Սարգսյանին՝ մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ հաստատվեցին:
Զարմանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսյան թեզիսները տարբեր կերպ են ընկալվել։ Իրականում՝ ամեն ինչ պարզ ու հստակ է ասված։ Շատերը, թերևս, շփոթել են ՀԱԿ առաջնորդի նկարագրած մռայլ գույները՝ նրա քաղաքական դիրքորոշման հետ։
Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթի հիմնական ասելիքն ամփոփված էր մեկ նախադասության մեջ. «Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ (ընդգծումը մերն է-խմբ.) կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական (ընդգծումը մերն է-խմբ.) քայլերին»։ Այնուհետև ՀՀ առաջին նախագահը նշում է այն միակ առարկությունը՝ ոչ դրականը, որն իրենք ունեն. «Մեր միակ առարկությունը (ընդգծումը մերն է-խմբ.) վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»։ Վերջ։ Ուրիշ առարկություն Լ. Տեր-Պետրոսյանը չունի։ Կրկնում եմ՝ չունի, որովհետև հետագա իր խոսքում ՀՀ առաջին նախագահը ոչ թե ընդդիմանում է կատարվելիքին, այլ պարզապես նկարագրում զարգացումների սցենար ու վերջում նշում, որ դրական տարրեր կան հայ-թուրքական ներկա հարաբերություններում։ Եվ դա այն պարագայում, երբ դաժան քննադատության են ենթարկվում հայ-թուրքական բանակցային գործընթացում տեղի ունեցած վրիպումները, մեր «կերած» գոլերը։ Ավելին. Տեր-Պետրոսյանը նշում է, որ «Հակառակլավատեսականկանխատեսումներինեւհակառակբոլորսպասումներին,ՀայաստանիեւԹուրքիայիհարաբերություններըչենկարգավորվելուեւհայ-թուրքականսահմանըչիբացվելու, քանիդեռէականառաջընթացչիարձանագրվելՂարաբաղյանհակամարտությանլուծմանհարցում»։ Այդ դեպքում ո՞րն է դրականը իշխանությունների քայլերում, որոնց ինքը պատրաստ է աջակցել' մնում է միայն կռահել, և ի՞նչ ի նկատի ունի Տեր-Պետրոսյանը՝ Ղարաբաղի հարցում թուրքերի ակնկալելիք էական առաջընթաց ասելով, եթե իր խոսքի մեկ այլ հատվածում նկատում է, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանությունը ծախելուց հետո՝ ծախելու է Ղարաբաղն ու ստանա Նոբելյան մրցանակ։
Ահա այսպիսի սարսափելի կանխատեսումներ և մեղադրանքներ ներկայացնելուց հետո՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքը հայ-թուրքականի ու Ղարաբաղի մասով ավարտում է այսպես. «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրականտարրերից (ընդգծումը մերն է-խմբ.)»։ Հետո տրվում է բացատրություն, թե որոնք են այդ դրական տարրերը. «Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»։
Պարզ է, որ թուրքերը, Ղարաբաղի հարցում էական առաջընթաց ասելով, հասկանալու են «գրավյալ» տարածքները հանձնելը։ Դա Գյուլն ու Էրդողանը բազմիցս են նշել։ Տեր-Պետրոսյանը համոզված է, որ Սարգսյանի քայլերը հանգեցնելու են Ղարաբաղը ծախելուն, բայց միևնույն ժամանակ կողմ է արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Նրա տեքստի ալգորիթմական մեկնաբանությունը շատ հստակ է. Թուրքերի հետ հարաբերությունները պետք է շուտափույթ կարգավորել (առաջնային գերնպատակ) ու դա չի լինի (նախապայմանի կանխատեսում-պնդում) առանց Ղարաբաղի հարցի արագ լուծման (գերնպատակին խանգարող հանգամանք), քանի որ թուրքերն են դա պնդելու (սահմանը բացելու որոշում կայացնող սուբյեկտի նախապայմանային ցանկություն)։ Իսկ արագ լուծումն էլ կանխատեսված է «եղած-չեղածը» ծախելու և Նոբելյան մրցանակի ֆինալային տեսքով։ Կանխատեսված է, բայց դեմ չի արտահայտված, քանի որ հայ-թուրքական այժմյան հարաբերություններում Տեր-Պետրոսյանի միակ առարկությունը չարաբաստիկ հանձնաժողովին է վերաբերում։
Սրանք էին Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթի հանգուցային կետերը և ընդհանրացնելով՝ կստանանք հետևյալ պատկերը.
1. Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումները, հայ-թուրքական ներկա գործընթացների վերաբերյալ՝ գրեթե չեն տարբերվում միմյանցից։ Միակ տարաձայնությունը պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է, որը, համաձայնե՛ք, ՀԱԿ-ի առաջնորդի ամբողջական ելույթի մեջ կանխատեսված զարգացումների ֆոնին՝ դառնում է տասներորդական վտանգավորության հարց։
2. Տեր-Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում իշխանությունների բոլոր դրական քայլերին, իսկ հետո պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող դրական տարրերն են՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով,որը հող կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Այսինքն մի կողմից ասվում է, թե սահմանները չեն բացվելու, Սերժ Սարգսյանն իր քայլերով գալու է Ղարաբաղը ծախելուն, բայց մյուս կողմից էլ գնահատվում է այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կխթանի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ասել է, թե Տեր-Պետրոսյանը դեմ չէ «նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին», որովհետև իր խոսքում, նշված զարգացումներին հակառակվող, ոչ մի ձևակերպում չկա։ Էն գլխից ասվել է, որ դեմ են միայն պատմաբանների հանձնաժողովին։
3. Տեր-Պետրոսյանն, ըստ էության, իր մի քանի ձևակերպումներով դեմ չի գնացել, ավելին՝ դրական տարր է տեսել հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի կարգավորման շաղկապված լինելու մեջ և, այդ առումով, ավելի առաջ անցել ՀՀ իշխանություններից, որոնք, գոնե հայտարարությունների մակարդակով, հիմա նշում են, որ Արցախի թեման թուրքերի հետ չեն շոշափել։ Նկատենք, որ հայ-թուրքական հարաբերությունները՝ Արցախի հետ կապելու ցանկությունն այս պահին հանդիսանում է նաև պաշտոնական Թուրքիայի տեսակետը (Թուրքիայի նախագահը և վարչապետը, տարբեր առիթներով, նշել են, որ հայ-թուրքական հարաբերութունները և Ղարաբաղի հարցը մեկ փաթեթի մեջ պետք է դիտարկել՝ «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման նախապայմանով), և, որոշ մասով, համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն քայլերին, ըստ որի՝ նա առաջարկել էր Թուրքիայի նախագահ Գյուլին օժանդակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Իսկ վերջերս էլ Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը։ Հայեցակարգային տեսակետից, կարելի է ասել, որ ՀՀ իշխանության, տերպետրոսյանական ընդդիմության և Թուրքիայի (նաև Ադրբեջանի) մոտեցումներն, Արցախի հարցն այս կամ այն կերպ հայ-թուրքական փաթեթում ներառելու մասով, համընկնում են։ Պարզապես, մեկը դա ասում է բացահայտ, մյուսը՝ նախապայմանի տեսքով, իսկ երրորդը՝ փորձում է «ֆռռացնել», բայց վերջում նույն բանն է դուրս գալու։
Տպավորությունն այնպիսին է, որ Տեր-Պետրոսյանի խոսքը մի քանի լսարանների համար էր. դրսին ասվում է, որ «կողմ եմ այն ամենին, ինչը որ կատարվում է հայ-թուրքականի ու Արցախի մասով և պատրաստ եմ աջակցել ու ողջունել իշխանությունների քայլերը», իսկ ներսի համար՝ ընդդիմադիր «տոնուսը» պահվում է «ծախեցին», «ուրացան» և այլ սահմռկեցուցիչ գնահատականներով։
Հետաքրքրական է, որ ՀԱԿ-ի միջոցառումները մշտապես բոյկոտող կամ հպանցիկ անդրադարձող մեր հեռուստաալիքները՝ նախանձելի հանդուրժողականություն դրսևորեցին վերջին հանրահավաքի ժամանակ։ Ի դեպ, հետհանրահավաքային երթն էլ մի լավ ցուցադրվեց։ Ա՛յ, եթե միշտ այդպես աշխատեին հեռուստատեսությունները...Ինչևէ։
Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՀՀ քաղաքական դաշտում։ Այս պահին, գաղափարական առումով, փաստացի ունենք միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ կարևորագույն հարցերում՝ իշխանության և ընդդիմության հակասությունները գրեթե զրոյական են։ Այսինքն՝ իշխանությունները, «գիշերային» որոշումներ կայացնելիս, դիմադրության չեն հանդիպում և չեն հանդիպի. համենայնդեպս «փողոցային» ընդդիմության կողմից։ Իսկ ներքին կյանքին առնչվող հակասությունները, թերևս, միայն «7-ի գործին» են վերաբերում։ Եթե նկատել եք՝ ՀԱԿ- ում համարյա «մոռացել» են, որ ամառվանից սկսած իրենց հանրահավաքային կարգախոսն էին դարձրել «Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը» ձևակերպումը։ Հիմա ճիշտ ժամանակն է հիշել, որ Լևոն Տեր- Պետրոսյանը նույն Սերժ Սարգսյանին, նույն հանրահավաքային ժամանակաշրջանում՝ իր ընկերն էր համարում։ Իսկ լավագույն ընկերությունը, ինչպես հայտնի է, միշտ էլ գաղափարական ընդհանրության հենքի վրա է լինում։ Թույլ տամ ինձ եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանի ենթադրյալ ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին նա խոսում էր մարտի 1-ի հանրահավաքում՝ առնվազն գաղափարական առումով, ստեղծվել է և այդ մասով կա քաղաքական երկխոսություն կոչվածը։ Գնահատելի է անկեղծությունն ու նվիրվածությունը գաղափարին...
Հիմա բոլոր այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանին «ծախվելը» կամ նրան սատարելը բացատրում էին գաղափարական սկզբունքներից ելնելով՝ շատ անհարմար վիճակի մեջ են հայտնվելու։ Հետաքրքի՞ր է, գիտակցում է, օրինակ, Վազգեն Մանուկյանը, որ իր չսիրած Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ միևնույն գաղափարական դաշտում է հայտնվել։ Այն գաղափարական դաշտում, որը ԱԺՄ-ականներն, իրենց համար երանելի, 90- ականների կեսերին անվանում էին «Ղարաբաղ ծախող»։ Բայց դա չէ էականը. ամեն մարդ՝ ինքն է որոշում իր անելիքը և Սերժ Սարգսյանն այստեղ մեղավոր չէ։ Էականն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն պետք է կողմնորոշվեն։ Իշխանություն-ընդդիմություն բաժանումը որոշվելու է հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի խնդրի նկատմամբ ունեցած տեսակետներով։ Կողմնորոշմանը պետք է հետևի ինքնորոշումն այն շրջանակներից, որոնց կազմում իրենք հայտնվել են։ Իշխանական կողմն այժմ ներկայացված է կոալիցիոն ուժերով՝ գումարած այն տասնյակ կուսակցությունները (չնչին բացառություններով)՝ ում հետ սիրում է ժամերով քննարկումներ անցկացնել ՀՀ նախագահը։
ՀԱԿ-ի մաս կազմող կառույցները ևս պետք է նույն «պրոցեդուրան» անցնեն։ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեռևս չեն ակտիվացել։ ՀՅԴ-ի «ետ ու առաջը» տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել ու հնարավորություն տվել «փչացնելու»՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու քայլի արժեքն ու նշանակությունը։ Թերևս ճշմարտության հատիկներ կան այդ քննադատության տոնայնության մեջ, բայց մյուս կողմից էլ հիշեցնեմ, որ երբ 1998 թ-ին Տեր-Պետրոսյանի թիմն ամբողջությամբ հրաժարական էր տալիս գործադիրի և ԱԺ-ի ղեկավար պաշտոններից՝ ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը մինչև վերջ զբաղեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ շարունակելով մնալ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, և որևէ մեկը, դրանից ելնելով, չէր պնդում, թե լևոնենք խաղ են խաղում ու գործուղվել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի ձայներ խլեն Կարեն Դեմիրճյանից։ Ու չնայած նույն 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրապարակավ շնորհավորեց նրան՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ այդտեղ խաղ կա։ Ինչևէ։ Ժամանակը ցույց կտա, թե ՀՅԴ-ի դիրքորոշումը որքանով էր սկզբունքային։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս պահին նրանք դեռ հարցին գլոբալ առումով չեն անդրադարձել։
Իշխանություն-տերպետրոսյանական ընդդիմություն «քիրվայության» ֆոնին՝ նրանց միակ իրական հակակշիռն այս պահին դառնում է Արցախի քաղաքական և հասարակական վերնախավը։ Այդ առումով՝ Արցախը կարող է դառնալ վտանգավոր զարգացումների չեզոքացման երաշխավորը, եթե համախմբված հանդես գա և դառնա ՀՀ այն ուժերի բնական դաշնակիցը, որոնք դեմ դուրս կգան մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին։
Եթե Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցրած գնահատականները Ղարաբաղը ծախելու մասով ճիշտ են ու եթե նա այդքանից հետո դրական տարրեր է նկատում, ապա ստացվում է, որ Արցախն այժմ, փաստացի, զրկված է թե՛ իշխանության, թե՛ հարթակային ընդդիմության աջակցությունից։ 1988թ-ի շարժումից ի վեր՝ այսպիսի բան չի եղել։ 88-ին Արցախի ժողովրդի կողքին չկանգնեց ՀՀ կոմունիստական իշխանությունը, բայց փոխարենը կար համաժողովրդական աջակցություն և այդ աջակցության շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտե։
Պատերազմի տարիներին ՀՀ-ն ու Արցախը միասին էին։ Ավելին. այն ժամանակվա հարթակային ընդդիմությունը (ԱԺՄ, ՀՅԴ և այլն) իշխանություններին մեղադրում էին Արցախին ոչ բավարար չափով օգնելու մեջ։ Այսինքն իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց քննադատելով՝ օգնում էին Արցախին։
1998-ին՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված ներքին սրացումը բերեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Այդ ժամանակ՝ ընդդիմությունը, ՀՀ իշխանության մի մասը և Արցախի իշխանությունը, փաստացի, նույն «գծի» կողմնակիցներն էին և Ղարաբաղյան հակամարտության «փուլային» լուծման մոդելը տապալվեց։
Այսօր աննախադեպ ներքաղաքական վիճակ է և բոլորի համար եկել է կողմնորոշվելու և ինքնորոշվելու պահը, քանի որ սեղանին դրված է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության հարցը։
Բեկումնային հանգրվան. կողմնորոշվելու և ինքնորոշվելու պահը
Բոլոր այն գնահատականները, որ Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող Արցախի խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների մասով Լևոն Տեր-Պետրոսյանն իր փաստացի աջակցությունն է հայտնելու Սերժ Սարգսյանին՝ մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ հաստատվեցին:
Զարմանալի է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մայիսյան թեզիսները տարբեր կերպ են ընկալվել։ Իրականում՝ ամեն ինչ պարզ ու հստակ է ասված։ Շատերը, թերևս, շփոթել են ՀԱԿ առաջնորդի նկարագրած մռայլ գույները՝ նրա քաղաքական դիրքորոշման հետ։
Տեր-Պետրոսյանի ամբողջ ելույթի հիմնական ասելիքն ամփոփված էր մեկ նախադասության մեջ. «Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ (ընդգծումը մերն է-խմբ.) կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական (ընդգծումը մերն է-խմբ.) քայլերին»։ Այնուհետև ՀՀ առաջին նախագահը նշում է այն միակ առարկությունը՝ ոչ դրականը, որն իրենք ունեն. «Մեր միակ առարկությունը (ընդգծումը մերն է-խմբ.) վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»։ Վերջ։ Ուրիշ առարկություն Լ. Տեր-Պետրոսյանը չունի։ Կրկնում եմ՝ չունի, որովհետև հետագա իր խոսքում ՀՀ առաջին նախագահը ոչ թե ընդդիմանում է կատարվելիքին, այլ պարզապես նկարագրում զարգացումների սցենար ու վերջում նշում, որ դրական տարրեր կան հայ-թուրքական ներկա հարաբերություններում։ Եվ դա այն պարագայում, երբ դաժան քննադատության են ենթարկվում հայ-թուրքական բանակցային գործընթացում տեղի ունեցած վրիպումները, մեր «կերած» գոլերը։ Ավելին. Տեր-Պետրոսյանը նշում է, որ «Հակառակ լավատեսական կանխատեսումներին եւ հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու եւ հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում»։ Այդ դեպքում ո՞րն է դրականը իշխանությունների քայլերում, որոնց ինքը պատրաստ է աջակցել' մնում է միայն կռահել, և ի՞նչ ի նկատի ունի Տեր-Պետրոսյանը՝ Ղարաբաղի հարցում թուրքերի ակնկալելիք էական առաջընթաց ասելով, եթե իր խոսքի մեկ այլ հատվածում նկատում է, որ Սերժ Սարգսյանը Ցեղասպանությունը ծախելուց հետո՝ ծախելու է Ղարաբաղն ու ստանա Նոբելյան մրցանակ։
Ահա այսպիսի սարսափելի կանխատեսումներ և մեղադրանքներ ներկայացնելուց հետո՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքը հայ-թուրքականի ու Ղարաբաղի մասով ավարտում է այսպես. «Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից (ընդգծումը մերն է-խմբ.)»։ Հետո տրվում է բացատրություն, թե որոնք են այդ դրական տարրերը. «Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»։
Պարզ է, որ թուրքերը, Ղարաբաղի հարցում էական առաջընթաց ասելով, հասկանալու են «գրավյալ» տարածքները հանձնելը։ Դա Գյուլն ու Էրդողանը բազմիցս են նշել։ Տեր-Պետրոսյանը համոզված է, որ Սարգսյանի քայլերը հանգեցնելու են Ղարաբաղը ծախելուն, բայց միևնույն ժամանակ կողմ է արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Նրա տեքստի ալգորիթմական մեկնաբանությունը շատ հստակ է. Թուրքերի հետ հարաբերությունները պետք է շուտափույթ կարգավորել (առաջնային գերնպատակ) ու դա չի լինի (նախապայմանի կանխատեսում-պնդում) առանց Ղարաբաղի հարցի արագ լուծման (գերնպատակին խանգարող հանգամանք), քանի որ թուրքերն են դա պնդելու (սահմանը բացելու որոշում կայացնող սուբյեկտի նախապայմանային ցանկություն)։ Իսկ արագ լուծումն էլ կանխատեսված է «եղած-չեղածը» ծախելու և Նոբելյան մրցանակի ֆինալային տեսքով։ Կանխատեսված է, բայց դեմ չի արտահայտված, քանի որ հայ-թուրքական այժմյան հարաբերություններում Տեր-Պետրոսյանի միակ առարկությունը չարաբաստիկ հանձնաժողովին է վերաբերում։
Սրանք էին Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթի հանգուցային կետերը և ընդհանրացնելով՝ կստանանք հետևյալ պատկերը.
1. Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումները, հայ-թուրքական ներկա գործընթացների վերաբերյալ՝ գրեթե չեն տարբերվում միմյանցից։ Միակ տարաձայնությունը պատմաբանների հանձնաժողովի ստեղծումն է, որը, համաձայնե՛ք, ՀԱԿ-ի առաջնորդի ամբողջական ելույթի մեջ կանխատեսված զարգացումների ֆոնին՝ դառնում է տասներորդական վտանգավորության հարց։
2. Տեր-Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում իշխանությունների բոլոր դրական քայլերին, իսկ հետո պարզվում է, որ հայ-թուրքական հարաբերություններում արձանագրվող դրական տարրերն են՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որը հող կստեղծի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար։ Այսինքն մի կողմից ասվում է, թե սահմանները չեն բացվելու, Սերժ Սարգսյանն իր քայլերով գալու է Ղարաբաղը ծախելուն, բայց մյուս կողմից էլ գնահատվում է այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կխթանի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ասել է, թե Տեր-Պետրոսյանը դեմ չէ «նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին», որովհետև իր խոսքում, նշված զարգացումներին հակառակվող, ոչ մի ձևակերպում չկա։ Էն գլխից ասվել է, որ դեմ են միայն պատմաբանների հանձնաժողովին։
3. Տեր-Պետրոսյանն, ըստ էության, իր մի քանի ձևակերպումներով դեմ չի գնացել, ավելին՝ դրական տարր է տեսել հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի կարգավորման շաղկապված լինելու մեջ և, այդ առումով, ավելի առաջ անցել ՀՀ իշխանություններից, որոնք, գոնե հայտարարությունների մակարդակով, հիմա նշում են, որ Արցախի թեման թուրքերի հետ չեն շոշափել։ Նկատենք, որ հայ-թուրքական հարաբերությունները՝ Արցախի հետ կապելու ցանկությունն այս պահին հանդիսանում է նաև պաշտոնական Թուրքիայի տեսակետը (Թուրքիայի նախագահը և վարչապետը, տարբեր առիթներով, նշել են, որ հայ-թուրքական հարաբերութունները և Ղարաբաղի հարցը մեկ փաթեթի մեջ պետք է դիտարկել՝ «օկուպացված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման նախապայմանով), և, որոշ մասով, համահունչ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն քայլերին, ըստ որի՝ նա առաջարկել էր Թուրքիայի նախագահ Գյուլին օժանդակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Իսկ վերջերս էլ Սերժ Սարգսյանը նաև նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը։ Հայեցակարգային տեսակետից, կարելի է ասել, որ ՀՀ իշխանության, տերպետրոսյանական ընդդիմության և Թուրքիայի (նաև Ադրբեջանի) մոտեցումներն, Արցախի հարցն այս կամ այն կերպ հայ-թուրքական փաթեթում ներառելու մասով, համընկնում են։ Պարզապես, մեկը դա ասում է բացահայտ, մյուսը՝ նախապայմանի տեսքով, իսկ երրորդը՝ փորձում է «ֆռռացնել», բայց վերջում նույն բանն է դուրս գալու։
Տպավորությունն այնպիսին է, որ Տեր-Պետրոսյանի խոսքը մի քանի լսարանների համար էր. դրսին ասվում է, որ «կողմ եմ այն ամենին, ինչը որ կատարվում է հայ-թուրքականի ու Արցախի մասով և պատրաստ եմ աջակցել ու ողջունել իշխանությունների քայլերը», իսկ ներսի համար՝ ընդդիմադիր «տոնուսը» պահվում է «ծախեցին», «ուրացան» և այլ սահմռկեցուցիչ գնահատականներով։
Հետաքրքրական է, որ ՀԱԿ-ի միջոցառումները մշտապես բոյկոտող կամ հպանցիկ անդրադարձող մեր հեռուստաալիքները՝ նախանձելի հանդուրժողականություն դրսևորեցին վերջին հանրահավաքի ժամանակ։ Ի դեպ, հետհանրահավաքային երթն էլ մի լավ ցուցադրվեց։ Ա՛յ, եթե միշտ այդպես աշխատեին հեռուստատեսությունները...Ինչևէ։
Այս ամենի ֆոնին պարզ է դառնում, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ՀՀ քաղաքական դաշտում։ Այս պահին, գաղափարական առումով, փաստացի ունենք միաբևեռ քաղաքական համակարգ, որտեղ կարևորագույն հարցերում՝ իշխանության և ընդդիմության հակասությունները գրեթե զրոյական են։ Այսինքն՝ իշխանությունները, «գիշերային» որոշումներ կայացնելիս, դիմադրության չեն հանդիպում և չեն հանդիպի. համենայնդեպս «փողոցային» ընդդիմության կողմից։ Իսկ ներքին կյանքին առնչվող հակասությունները, թերևս, միայն «7-ի գործին» են վերաբերում։ Եթե նկատել եք՝ ՀԱԿ- ում համարյա «մոռացել» են, որ ամառվանից սկսած իրենց հանրահավաքային կարգախոսն էին դարձրել «Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը» ձևակերպումը։ Հիմա ճիշտ ժամանակն է հիշել, որ Լևոն Տեր- Պետրոսյանը նույն Սերժ Սարգսյանին, նույն հանրահավաքային ժամանակաշրջանում՝ իր ընկերն էր համարում։ Իսկ լավագույն ընկերությունը, ինչպես հայտնի է, միշտ էլ գաղափարական ընդհանրության հենքի վրա է լինում։ Թույլ տամ ինձ եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանի ենթադրյալ ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին նա խոսում էր մարտի 1-ի հանրահավաքում՝ առնվազն գաղափարական առումով, ստեղծվել է և այդ մասով կա քաղաքական երկխոսություն կոչվածը։ Գնահատելի է անկեղծությունն ու նվիրվածությունը գաղափարին...
Հիմա բոլոր այն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանին «ծախվելը» կամ նրան սատարելը բացատրում էին գաղափարական սկզբունքներից ելնելով՝ շատ անհարմար վիճակի մեջ են հայտնվելու։ Հետաքրքի՞ր է, գիտակցում է, օրինակ, Վազգեն Մանուկյանը, որ իր չսիրած Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ միևնույն գաղափարական դաշտում է հայտնվել։ Այն գաղափարական դաշտում, որը ԱԺՄ-ականներն, իրենց համար երանելի, 90- ականների կեսերին անվանում էին «Ղարաբաղ ծախող»։ Բայց դա չէ էականը. ամեն մարդ՝ ինքն է որոշում իր անելիքը և Սերժ Սարգսյանն այստեղ մեղավոր չէ։ Էականն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը արդեն պետք է կողմնորոշվեն։ Իշխանություն-ընդդիմություն բաժանումը որոշվելու է հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի խնդրի նկատմամբ ունեցած տեսակետներով։ Կողմնորոշմանը պետք է հետևի ինքնորոշումն այն շրջանակներից, որոնց կազմում իրենք հայտնվել են։ Իշխանական կողմն այժմ ներկայացված է կոալիցիոն ուժերով՝ գումարած այն տասնյակ կուսակցությունները (չնչին բացառություններով)՝ ում հետ սիրում է ժամերով քննարկումներ անցկացնել ՀՀ նախագահը։
ՀԱԿ-ի մաս կազմող կառույցները ևս պետք է նույն «պրոցեդուրան» անցնեն։ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեռևս չեն ակտիվացել։ ՀՅԴ-ի «ետ ու առաջը» տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել ու հնարավորություն տվել «փչացնելու»՝ ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալու քայլի արժեքն ու նշանակությունը։ Թերևս ճշմարտության հատիկներ կան այդ քննադատության տոնայնության մեջ, բայց մյուս կողմից էլ հիշեցնեմ, որ երբ 1998 թ-ին Տեր-Պետրոսյանի թիմն ամբողջությամբ հրաժարական էր տալիս գործադիրի և ԱԺ-ի ղեկավար պաշտոններից՝ ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանը մինչև վերջ զբաղեցրեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ շարունակելով մնալ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, և որևէ մեկը, դրանից ելնելով, չէր պնդում, թե լևոնենք խաղ են խաղում ու գործուղվել են ընդդիմադիր դաշտ, որպեսզի ձայներ խլեն Կարեն Դեմիրճյանից։ Ու չնայած նույն 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀՇ-ն սատարում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրապարակավ շնորհավորեց նրան՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ որևէ մեկի մտքով չէր անցնում, որ այդտեղ խաղ կա։ Ինչևէ։ Ժամանակը ցույց կտա, թե ՀՅԴ-ի դիրքորոշումը որքանով էր սկզբունքային։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս պահին նրանք դեռ հարցին գլոբալ առումով չեն անդրադարձել։
Իշխանություն-տերպետրոսյանական ընդդիմություն «քիրվայության» ֆոնին՝ նրանց միակ իրական հակակշիռն այս պահին դառնում է Արցախի քաղաքական և հասարակական վերնախավը։ Այդ առումով՝ Արցախը կարող է դառնալ վտանգավոր զարգացումների չեզոքացման երաշխավորը, եթե համախմբված հանդես գա և դառնա ՀՀ այն ուժերի բնական դաշնակիցը, որոնք դեմ դուրս կգան մեր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին։
Եթե Տեր-Պետրոսյանի ելույթում հնչեցրած գնահատականները Ղարաբաղը ծախելու մասով ճիշտ են ու եթե նա այդքանից հետո դրական տարրեր է նկատում, ապա ստացվում է, որ Արցախն այժմ, փաստացի, զրկված է թե՛ իշխանության, թե՛ հարթակային ընդդիմության աջակցությունից։ 1988թ-ի շարժումից ի վեր՝ այսպիսի բան չի եղել։ 88-ին Արցախի ժողովրդի կողքին չկանգնեց ՀՀ կոմունիստական իշխանությունը, բայց փոխարենը կար համաժողովրդական աջակցություն և այդ աջակցության շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտե։
Պատերազմի տարիներին ՀՀ-ն ու Արցախը միասին էին։ Ավելին. այն ժամանակվա հարթակային ընդդիմությունը (ԱԺՄ, ՀՅԴ և այլն) իշխանություններին մեղադրում էին Արցախին ոչ բավարար չափով օգնելու մեջ։ Այսինքն իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց քննադատելով՝ օգնում էին Արցախին։
1998-ին՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված ներքին սրացումը բերեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Այդ ժամանակ՝ ընդդիմությունը, ՀՀ իշխանության մի մասը և Արցախի իշխանությունը, փաստացի, նույն «գծի» կողմնակիցներն էին և Ղարաբաղյան հակամարտության «փուլային» լուծման մոդելը տապալվեց։
Այսօր աննախադեպ ներքաղաքական վիճակ է և բոլորի համար եկել է կողմնորոշվելու և ինքնորոշվելու պահը, քանի որ սեղանին դրված է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության հարցը։
Անդրանիկ Թևանյան