Տնտեսական

30.05.2024 11:31


30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

30,8 մլն դրամ՝ Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 30,8 մլն դրամ հատկացնել Ազգային ժողովի այգին ոռոգման ջրով ապահովելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Ազգային Ժողովի շենքը գրանցված է որպես պատմամշակութային արժեք՝ հուշարձան, որն ունի նաև շատ գեղեցիկ այգի և կանաչապատ տարածք: Այգու հազվագյուտ ծառերի և տարածքի ընթացիկ պահպանման համար անհրաժեշտ է այն ապահովել ոռոգման ջրով:

Ազգային ժողովի աշխատակազմը «Գնումների մասին» օրենքի համաձայն, անհրաժեշտ փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա, կազմակերպել է ԱԺ տարածքի ոռոգման նպատակով հորատանցքի հորատման աշխատանքների գնման ընթացակարգ, որի արդյունքում «Վարուխ» ՍՊԸ-ի հետ 2023թ. դեկտեմբերի 18-ին կնքվել է պայմանագիր:

Վերոգրյալ աշխատանքների իրականացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ազգային Ժողովի կողմից իրականացվող միջոցառման գծով հատկացված միջոցների նվազեցման հաշվին 30,800.0 հազ. դրամ հատկացնել նույն ծրագրի «ՀՀ Ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում» միջոցառմանը:

Այս խորագրի վերջին նյութերը