Քաղաքական

27.05.2024 08:18


Բագրատ Սրբազանը ևս մասնակցում էր բողոքի անհնազանդության գործողություններին (տեսանյութ)

Բագրատ Սրբազանը ևս մասնակցում էր բողոքի անհնազանդության գործողություններին (տեսանյութ)

Վաղ առավոտից Բագրատ Սրբազանը ևս մասնակցում էր հանրապետությունում մեկնարկած բողոքի խաղաղ անհնազանդության գործողություններին։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել էր․ «Առավոտյան ժամը 08։00-ին մեկ մարդու նման պետք է սկսվեն անհնազադության ակցիաները, եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան: Ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողովուրդ, այլ միմյանց դեմքերին նայենք: Միմյանց պետք է տեսնենք միևնույն խրամատում: Մենք չպետք է թողնենք իրենց` գալու աշխատանքի, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են այդ գործից: Թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես իրենք դադարել են լինել այն պաշտոնյաները, որոնց դուք, իրենց բառերով, վարձել եք, որ ձեզ ծառայեն:

Առավոտից բացի Տավուշ և Լոռի տանող ճանապարհներից մնացած բոլոր ճանապարհները փակ պետք է լինեն»:

Այս խորագրի վերջին նյութերը