Քաղաքական

26.05.2024 17:28


Նիկոլ Փաշինյա՛ն, միակ տարբերակը քո հրաժարականն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյա՛ն, միակ տարբերակը քո հրաժարականն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Նիկոլ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի ու պառակտվի։ Մարդուն տրամադրենք մարդու, հային հայի դեմ։ Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։ Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ նշանակություն ունի, հրաժարական տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես։

Նիկոլ Փաշինյան, մեր երկրում, մեր համբուրելի և պաշտելի Հայաստան Աստծո ձեռագործ աշխարհում այլևս անպատասխանատու և մեղքի տակ կքած պաշտոնյաներ չպետք է լինեն»։

Այս խորագրի վերջին նյութերը