Լրահոս

26.05.2024 12:05


Աղստև գետը հեղեղել է միջհամայնքային ճանապարհը (տեսանյութ)

Աղստև գետը հեղեղել է միջհամայնքային ճանապարհը (տեսանյութ)

Աղստև գետի հեղեղման հետևանքով ջրով է լցվել Տավուշի մարզի Իջևան քաղաքից Լուսաձոր տանող միջհամայնքային ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են տեղի բնակիչները։

Նշվում է, որ ճանապարհի ռեստորանը հայտնվել է ջրի տակ։

Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմացի տարածքը ևս հայտնվել է հեղեղի տակ։

Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փլուզվել են ճանապարհներ, տները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։

Այս խորագրի վերջին նյութերը