Լրահոս

26.05.2024 11:59


Ալավերդին պարալիզացված է․ մանրամասներ (տեսանյութ)

Ալավերդին պարալիզացված է․ մանրամասներ (տեսանյութ)

Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ:

Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են անցել նաև տասնյակ մեքենաներ:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Ալավերդի քաղաքն ամբողջությամբ պարալիզացված է:

Այս խորագրի վերջին նյութերը