Լրահոս

26.05.2024 11:15


Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է (տեսանյութ)

Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է (տեսանյութ)

Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է Նինա Մանուչարյանի և Մարիամ Ազիբեկյանի տները։

Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Նինա Ազիբեկյանը՝ միայնակ, նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա տան ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։

Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը