Լրահոս

24.05.2024 09:54


Արագածոտնում բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը

Արագածոտնում բախվել են ՎԱԶ 2107-ն ու Renault բեռնատարը

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 08․15-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ Նիգավան գյուղի խաչմերուկում, բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Renault մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ՎԱԶ 2107-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը