Քաղաքական

08.05.2024 08:16


Այսօր երթը կմեկնարկի Չարենցավանից

Այսօր երթը կմեկնարկի Չարենցավանից

Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից՝ Չարենցավանի Վերածննդի հրապարակից, ուղղությունը` Աբովյան: Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջը:

Մայիսի 8-ին «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները Գյումրիից ավտոերթով կմիանան շարժման անդամներին:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մայիսի 4-ին Կիրանցից երթ են սկսել։

Նրանք Երևանում կլինեն մայիսի 9-ին։

Այս խորագրի վերջին նյութերը