Լրահոս

07.05.2024 11:53


Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա

Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա

Մայիսի 4-ին ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 20-ամյա Անահիտ Ե․-ն և հայտնել, որ ապրիլի 29-ին ժամը 19։00-ին Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ, վատ զգալու հետևանքով զանգահարել է շտապ օգնություն, որից հետո ժամանել է շտապօգնության բժիշկը, որը հետո իրեն է տրամադրել է իր անձնական հեռախոսահամարը, որպեսզի հետագայում առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրեն դիմի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արդեն մայիսի 4-ին ժամը 21։00-ին Անահիտ Ե․-ն զանգահարել է բժիշկին և հայտնել է, որ իրեն վատ զգում։ Բժիշկը մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ իր սեփական ավտոմեքենայով, ապա Անահիտ Ե․-ին ավտոմեքենայի մեջ կատարել է ներարկում և միացրել է կաթիլային, որից հետո սկսել է «ձեռքերին ազատություն տալ», իբրև թե ստուգում կատարի և քաշել Անահիտ Ե․-ին իր կողմ, բռնի ուժով համբուրել է իրեն, ինչպես նաև բժիշկը թույլ չի տվել ավտոմեքենայից դուրս գալ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված բժիշկը Երևանի բնակիչ 22-ամյա տղամարդ է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը