Լրահոս

28.04.2024 13:28


Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու

Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու

Երեկ՝ ապրիլի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 18:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Պետրոս Մ.-ն, իր վարած «Nissan Sun» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 122 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 13-ամյա Արամ Ս.-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի։

Այս խորագրի վերջին նյութերը