Քաղաքական

23.04.2024 13:18


Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ)

Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ)

Երևան–Սևան–Երևան ճանապարհը այս պահին ևս փակ է: Ցուցարարները միացել են Տավուշի ակցիային:

***

Երևան–Սևան–Երևան (Մ4) մայրուղին, որը քաղաքացիները փակել էին ավտոմեքենաներով, բացվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևանի թերակղզու մոտ բողոքի ակցիա է իրականացվում ի աջակցություն Տավուշի մարզում պայքարի դուրս եկած քաղաքացիների, որոնք դեմ են սահմանազատմանը։

«Մենք հարգում ենք բոլորին, այժմ բացում ենք ճանապարհը։ Բազմաթիվ քաղաքացիներ գնում են ջահերով երթի, չխոչընդոտենք նրանց»,–նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հավաքվածները վստահեցրին, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու, իրենց կրկին դուրս են գալու պայքարի։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը